Copy SMS

Странная

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 15
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Սեպ 20

Երանի՜

                                    Երանի... 


Երանի մի պահ կարողանայինք հետ գնալ անցյալ... մենք այնքան ճիշտ կապրեինք՜ ։ Երանի մի պահ իսկապես զգայինք դիմացինի ցավը, մենք այնքան քիչ կխոսեինք ու քիչ խորհուրդներ կտայինք... երանի մի պահ կարողանայինք ներել մարդկանց, ում արդեն կորցրել ենք... հիմա քի՜չ կկարոտեինք...երանի մի պահ հասկանայինք լսելու արվեստը, մենք հաճախ կլռեինք... Երանի մենք հպարտ չլինեինք , որ կարողանայինք ճիշտ պահին  "սիրում եմ" ասել։
Սեպ 03

Մենք նման ենք... ~

 
Բոլորս միանման ենք ապրում...  Զգացե՞լ եք... Քննադատում, քննարկում, սիրում, ատում... դէ հա, բոլորս էլ Մարդ ենք ու էտ բնական ա... 

Բայց... Միշտ ուրիշներին քննդատողը հենց էն մարդնա լինում, ում ավելի շատա պետք քննադատել...ու միշտ էտ մարդը բողոքում ա , որ ուրիշները բամբասում ու քննարկում են...