Copy SMS

Странная

Գրել նամակ
  • Գրառումներ 11
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Սեպ 20

Երանի՜

                                    Երանի... 


Երանի մի պահ կարողանայինք հետ գնալ անցյալ... մենք այնքան ճիշտ կապրեինք՜ ։ Երանի մի պահ իսկապես զգայինք դիմացինի ցավը, մենք այնքան քիչ կխոսեինք ու քիչ խորհուրդներ կտայինք... երանի մի պահ կարողանայինք ներել մարդկանց, ում արդեն կորցրել ենք... հիմա քի՜չ կկարոտեինք...երանի մի պահ հասկանայինք լսելու արվեստը, մենք հաճախ կլռեինք... Երանի մենք հպարտ չլինեինք , որ կարողանայինք ճիշտ պահին  "սիրում եմ" ասել։
Սեպ 01

Մտքերի մեջ... Հպարտ եմ...

 
Հպարտ եմ, որ հայ եմ




Էն, որ տեսնում ես ինչքան ուժեղ ա ազգդ, ստիպում ա քեզ կրկնել "Հպարտ եմ, որ ՀԱՅ եմ" նախադասությունը... էն, որ տեսնում ես մարդկանց, որ իրանց ընտանիքը թողած, եկել, կանգնել են իրանց նման Մարդկանց կողքին՝ հանուն Հայրենիքի... Հա, ես հպարտ եմ իմ ՀԱՅ լինելով... Թող մեր իշխանությունն իմանա, որ մենք հարուստ ենք ոչ թե տարածքով , այլ ՍԵՆՑ ՏՂԵՐՔՈՎ.. Էն ուժը, որ ունի Հայը, անասելի հզոր ա... վատ ա, որ սենց պետություն ունենք, վատ ա, որ քո սեփական երկրի մեջ դու կարաս քեզ հաղթանակած զգաս ՝ քո իսկ հայրենակցի դեմ...վատ ա, որ կռիվը Հայրենիքիդ ներսում ա...վատ ա, որ ՀԱՅԸ հայի դեմ ա...
Ասում են "ահաբեկիչ".. բայց շաատ մեծ հարց ա, թե իրականում ով ա ահաբեկիչ... ՄԱՐԴ, ով պայքարում ա իմ, քո, իրա ընտանիքի, իրա հայրենիքի ապագայի համար, ով անտեսում ա իրա կյանքին սպառնացող վտանգներն ու կռիվ տալիս վաղվա համար.. ով կանգնում ա հայի դեմ, կռիվ տալու՝ ՀԱՅԻ արժանապատվությունը վերականգնելու համար... թե մարդը (սխալմամբ) , ով ձեռք ա բարձրացնում իրա ծնողի տարիքի Մարդկանց վրա, վնասում 18 տարեկանին, անմարդկային ձևով վարվում հաշմանդամի հետ., մոռանում ԶԻՆՎՈՐԻՆ, որ սահմանին կանգնած հսկում ա իրա նման կենդանու կյանքը...ա՛յ, էտ ա ահաբեկիչը... Ընդամենը մի քանի կոպեկի համար կանգնում իր ազգի ԴԵՄ... թուրքին մի՛ ասեք ... թուրքանման հայերն ավելի շատ են... Ու էսքանից հետո ԶԻնվորը, ո՞նց հպարտ կանգնի սահմանին., երբ իր հայրենակից ոստիկանը խիղճը կորցրած կռվում ա ԶԻՆՎՈՐԻ ընտանիքի դեմ...
Անտեր մնաս իշխանություն... Ո՞վ ա տեսել, որ երկիրը պայքարի իր ազգի դեմ ... -անիմաստ-... Մարդիկ կան, ում շնորհիվ մենք ապրում ենք մեր հողի վրա, ում շնորհիվ մենք մեր հող ու ջրին կարոտ չենք... ՄԱՐԴԻԿ, որ իրանց արյունով ներկելով են ազատագրել էս ՀՈՂԸ ..իսկ այսօր անտեսված են ... մոռացված... իսկ այսօր այդ ՀԵՐՈՍՆԵՐԻ դեմ պայքարողներ են ծնվել... Ցավում եմ ...
Թող Աստված միշտ պահապան լինի Հայ ազգին ու Հայ ԶԻՆՎՈՐԻՆ.


Սեպ 01

Ես..գտել եմ իմ երջանկությունը♥

Տարօրինակ եմ... շատերն են ասել։ Մտածեցի պատմություններս թղթին գրելու կամ մտապահելու փոխարեն այստեղ տեղադրեմ։ Ես 18 տարեկան եմ, սիրում եմ երաժշտություն լսել, միայն տխուր.. այն երգերը որոնք ես լսում եմ ականջակալներով, երբեք չեմ լսի բարձրաձայն։ Երբեմն անմխիթար վիճակիս միակ սփսփանքը գտնում եմ համացանցում , որևէ կայքում կամ խմբում, իսկ երբեմն էլ տետրումս գրառումներ կատարելով։ Ինչպես բոլորը ես նույնպես գործել եմ ա՜յն մեղքը... վստահել եմ... 5 տարի շարունակ սիրել ու ապրել եմ մեկով... նրա՜ն... համացանցում հաճախ հանդիպող այս խոսքերը «մերն են».. էին...
-Ինձ հարսանիքիդ կհրավիրե՞ս, ուզում եմ հարսիկիդ տեսնեմ։
- Ուզումես հարսիս տեսնե՞ս, նայի հայելու մեջ։
Գիտե՞ք ինչ երջանիկ էի՜ ... բայց իմ անսահման սերը նրա սրտում այլևս չէր տեղավորվում.. չնայած, նա շարունակում էր ձևացնել, որ սիրում ա։ Ես միլիոնավոր զգուշացումներ եմ ստացել նրանից հեռու մնալու վերաբերյալ, բայց ի պատասխան նրանք ստացել միշտ նույնը. « Ինքը լավնա, ինքը տենց չի, դուք իրան չգիտեք» ։ Ամեն քայլափոխիս պաշտպանում էի, իսկ նա ինձ միայն վարկաբեկում էր ընկերների մոտ.. երևի սերս, նվիրվածությունս դրան էր արժանի։ Փակ աչքերով ու անջատած ուղեղով եմ սիրել,, գիտեի, որ բաց աչքերս ինձ իմ պատկերացրած հեքիաթը ու չմարող սերը ցույց չեն տա։ Գիտի, որ ուղեղս միացնելուն պես պետք է սրտիս մեղադրեր անխելության համար։ Ո՛չ , նա գեղեցիկ չէր, ոչ էլ հարուստ.
-Զարմանում եմ ինձ ինչի՞ ես սիրում, ախր ոչ սիրուն եմ, ոչ փող ունեմ, ոչ ավտո...
- Եսել չգիտեմ... Սիրումեմ ուղղակի սիրում.. իմ համար դու անթերի ես)
- Անթերի՞.. լավ էլի՜...ես շատ սխալեմ ապրում.. ծխում եմ, խմում.. մեկ մեկ էլ... Ոնց ես տենց սիրում?
-Անթերի ես... իմ անթերի սխալն ես...)))


Բայց ոչինչ հավերժ չէ... ժամանակի հետ անավարտ թվացող սերս չքացավ, ստանալով անտարբերություն ու սառնություն փակվեց ու խեղդվեց արցունքներիս մեջ... Սիրահարվելուս օրվանից անցել է 8 տարի... արդեն 3-4 տարի է ինչ մոռանում եմ նրան..՛ինձ այդքան ցավ ու տառապանք տվողին, ոչ մի լավ հիշողություն, ոչ ափսոսանք, ոչ մի կարոտ, ոչ մի կաթիլ արցունք, ոչ մի գրամ սեր...Փոխվել եմ... քայլերս տանում են միայն առաջ... ես գտել եմ իմ երջանկությունը)