Copy SMS

Արմենուհի

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 12
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 21

10 հետաքրքիր փաստ մարդու մասին


 1.Գիշերն ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը:
Մարդ կարող է ավելի շուտ մահանալ անքնությունից, քան սովից։ Մարդը մահանում է առանց քուն անցկացրած 10 օրից հետո, իսկ սոված վիճակում մահը վրա է հասնում մի քանի շաբաթ անց։
 Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղին է:
Փռշտալ բաց աչքերով անհնար է:
Ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, որպեսզի տեղ լինի սրտի համար
Մայ 13

Նամակ ՄՈՐՍ սրտին

Կյանքում, երբ երջանիկ եմ եղել,այդ երջանկությունը շնչել եմ միայն քո սրտով,ուզում եմ այսօր ընդամենը խոսել քո սրտի հետ, ու խնդրել նրան ,որ այնքան զարկի, միջև ես նորից ծնվեմ ,որ քո սրտի մեղմ շնչով նորից հառնեմ իմ մեջ այն շունչը ,որը նորից կյանք կտա: 
Այնքան եմ սիրում, քո մեղմ բույրը, երբ քո տանջված ձեռքերով գիշերներս ես հանգստացրել, ուզում եմ, այքան բանեմ ուզում ՄԱՄ ,բայց հավատա, երբ նայում եմ քո ծերացած ձեռքերին, ուզում եմ ոչ թե ուզել ,այլ ամեն բան տալ քեզ, երբ նայում եմ հոգնած աչքերիդ ուզում եմ ոչ թե տեսնել,այլ իմ աչքերը տալ քեզ,երբ տեսնում եմ թե ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում ,ուզում եմ իմ սիրտը քեզ տալ: 
Մայ 11

Իսկ դուք գիտե՞ք, որ


Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:
Մրջյունները երբեք չեն քնում
Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը
Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
Մայ 11

Եթե իմանայիր, եթե իմանայիր, եթե իմանայիր...

 


Եթե իմանայիր, որքան եմ լաց եղել ես,
Քո գնալուց հետո, որքան եմ քեզ փնտրել
Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները,
Ու սարքեին մի լիճ, որ լողային աստղերը...
 
Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները,
Ու նրանց պատմեին սիրո մասին աստղերը,
Նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է,
Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը:
Մայ 09

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9 -Ը՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐԸ

 Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալից տոն է: Այն իր մեջ ամփոփում է, ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափար: 
     Այսօրվա, մերօրյա, նորօրյա հերոսների կատարածը շարունակությունն է մեր նախորդների կերտած պատմության: 
     Հազարավոր ազատամարտիկներ չտեսան իրենց իսկ կռած հաղթանակը, կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության: Նրանց անունները ոսկե տառերով գրվեցին հայոց ազատամարտի պատմության մեջ: Փ՜առք բոլոր նրանց, ովքեր տարիներ առաջ, իրենց կյանքի գնով կռեցին հաղթանակներ, մեր այսօրվա խաղաղ օրվա համար: