Copy SMS

Մելուշիկ Տոնոյան

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 35
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 04

Զգույշ . ամեն ինչ ձեր ձեռքին է :



Մասնագետները  պնդում են  ,  որ  մտքի  էներգիան  ենթակա  է  շատ  բան  մեր  առողջությունից  մինչև  մեր  ճակատագիր : Հնում  այս  գիտելիքը  գաղտնի  էր  պահվում  , միայն  առանձին  մարդկանց  բաժինն  էր : Այսօր աշխարհում  շատ  բան  է փոխվել , և  սեփական  մտքի  էներգիան  միանգամայն  հնարավոր  է  օգտագործել  ի  շահ իրեն ,  այդ  թվում  նաև  ապաքինվելու  նպատակներով :

Եթե  ուշադիր  լինենք  մենք բոլորս  ժամանակ  առ  ժամանակ  օգտվում  ենք  մտքի  էներգիայից  , միայն  թե  ոչ  միշտ  ի  շահ  մեզ : << Միևնույն  է իմ  մոտ  ոչինչ  չի  ստացվի >> -  ասում  է  մարդը ,  և  նրա  մոտ  իրոք  ոչինչ  չի  ստացվում : << Իսկ  ես կարող  եմ  ես համառ  եմ >> -  ասում  է  մյուսը  և   հասնում  իր  ուզածին :  Միտքը  էներգիայի  կուտակ  է  ,  որը  կարող  է  թե արարիչ  լինել  թե  կործանարար : Ուղղելով  իր  միտքը  դրական  կողմ մենք  կարող ենք  բուժել հիվանդություններ  , շտկել  ճակատագրի  սխալները : Իսկ  որևէ  բացասական  միտք  շրջվում  է  կամ հիվանդությամբ կամ պարտությամբ : Այնպես որ  ամեն  ինչ  մեր  ձեռքերում է : Աշխատեք  ճիշտ մտածել , և ճիշտ  որոշումներ  կայացնել :