Copy SMS

lilitkarapetyan97

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 7
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Օգս 07

Ոնց հասկացա բոլորն իրենց մասին են պատմում...դե մի քիչ էլ իմ մասին խոսեմ...

Էս իմ առաջին գրառումը չի,բայց պատմեմ իմ մասին:Անունս Լիլիթ է:Ծնվել եմ Քաղցրաշենում 1997 թվի հոկտեմբերի 23-ին:Բացի դպրոցից հաճախում եմ նաև երաժշտական դպրոց:Այնտեղ սովորում եմ քանոն,վոկալ,սոլֆեջիո,երաժշտական գրականություն և այլն:8 տարի հաճախել եմ  պարի դասերի:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 01

Հավաքվենք երաժիշտներով...

Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին: (Կոմիտաս)

Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն:  Թումանյան

Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է: Նապոլեոն Բոնապարտ      
Հուլ 31

Վայ այդ էմոները...

Էմոները բավականին ագրեսիվ են:Աըդ շարժման մեջ հանդիպում են  ինքնասպանություններ:Սակայն շարժման ոչ մի ներկայացուցիչ չի խոստովանում,որ պատրաստ է դրան:Ինքնասպանության մասին գրված է.«Էմոները երբեք ինքնասպան չեն լինում, որովհետեւ նրանք կարծում են, որ հենց այնպես չեն ապրում այս աշխարհում եւ դեռ պետք է վայելեն կյանքը, քանի որ նրանք հիշեցնում են հասարակությանը սիրո, զգացմունքների, ցավի եւ թուլությունների մասին»:Սակայն ես չեմ ընդունում նրանց: