Copy SMS

sweet L

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 74
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 27

Ինչ ենք մտածում...



Ամենաթանկ դասը, որ ես քաղել եմ կյանքում, այն բանի կարևորության ըմբռնումն է, թէ ինչ ենք մտածում մենք: Ասա ինձ` ինչ ես մտածում, և ես կասեմ, թե ով ես դու:Մեր մտքերն արտահայտում են մեր ինքնության առանձնահատկությունը  :Մեր ճակատագիրը որոշող գործոնը կյանքի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքն է:

23

14

2449

Հուլ 08

(◕‿◕✿)Այս պոստը մեծ սիրով նվիրում եմ բոլոի տատիկ պապիկներին

Եկեք մի պահ հիշենք երբ փոքր էինք...ում հետ էինք շատ խաղում, ում էինք մեր գաղտնիքները ասում....ով էր մեզ պաշտպանում, երբ ծնողները զայրանու էին մեզ վրա?Իհարկե մեր սիրելի տատիկ պապիկները...
21

15

3294

Հուլ 01

Մտքեր...Ֆրանսուա Մորիակ "Թերեզ Դեսքեյրու"

Հին նամակները երբեք նորից չեն կարդում, մարդիկ գերադասում են պատռել դրանք առանց կարդալու, քանի, որ այդ նամակները վկայում են այլևս գոյություն չունեցող անցյալի մասին…Մեզ սիրելի հավակնող էակը ամենաերջանիկ պահերին կարող է յոլա գնալ առանց մեզ….



Ժամանակը, որ հաղթանակում է  ցանկացած սիրո հանդեպ, ավելի դանդաղ մաշում է ատելությունը, բայց գալիս է նաև դրա վերջը…

6

9

3705

Հուլ 01

Մտքեր...Գյոթե "Երիտասարդ Վերթերի տառապանքները"



Մարդկության ճակատագիրը ամեն տեղ մեկ է…



Մարդկանց տառապանքները շատ ավելի նվազ կլինեին, եթե նրանք(մարդիկ) (Աստված գիտե, թե ինչու են այդպես ստեղծված) այդպիսի ջանասիրությամբ չձգտեին երևակայության ուժով  ետ բերելու անցյալ տհաճությունները, այլ ապրեին անտարբեր ներկայով….



Որքան մեծ է մարդկանց ` շարունակ թափառելու, տարածություն հաղթահարելու, նոր հայտնագործություններ անելու փափագը, բայց դրա կողքին նաև կամավոր սահմանափակվելու, առանց աջ ու ձախ նայելու սովոր ակոսով անվերջ ընթանալու ներքին ձգտումը...



Տեսնել երջանիկ մարդկանց, որոնց մենք չենք երջանկացրել, դա սարսափելի է…



Ոչ ոք չգիտե իր ուժերի սահմանները, քանի դեռ չի փորձել դրանք



Սիրտս իմ միակ մխիթարանքն է և միակ աղբյուրը ողջ զորությանս, ողջ երանությանս ու ողջ թշվառությանս… Ախ այն ինչ ես չգիտեմ, բոլորն էլ կարող են իմանալ, բայց այսպիսի սիրտ միայն ես ունեմ…

Ամեն ակնթարթի հետ փոփոխվում եմ նաև ես...երբեմն կյանքի մի ուրախ նշույլ առկայծում է իմ հոգում, բայց ավաղ միայն մի ակնթարթ...
8

6

5895