Copy SMS

Ψ SaqOΨ

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 57
  • Ֆավորիտներ 5
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Նոյ 07

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ 5


Այսպես անսեր,անկրակ ,ոնց ես
ապրում աշխարհում,
Քո մենության դժոխքում ոնց ես
հոգիտ չարչարում:
Չես ափսոսում աչքերիդ
գեղեցկությանը վայրի,
Ու չես ուզում ,որ  երգս իր
կրակով քեզ այրի ;
Ու չես  թողնում քո սրտում իմ
երազները վառեմ ,
Որ գետի պես խենթանամ,
հորձանք տամ ու վարարեմ:
Չես էլ ուզում սեր իմ,սեր ,որ
անգամ ձեռքդ բռնեմ ,
Վախենում ես,որ հանկարծ
քո մութ խորքերն ըմբռնեմ;
Վախենում ես,որ քնած կարոտներդ
կարթնանան
ԵՎ անապատ քո սրտում
սիրո ծովեր կդառնա:

Կփորձեի քո փոխարեն
Մեկ ուրիշին այդպես սիրել;

Կփորձեի քո փոխարեն,
Նրա մասին երգեր գրել;

Կփորձեի  անձայն խոսող
Նրա ձեռքերը համբուրել:

Եթե միայն իմանայի,
Թե փորձելով երբ են սիրել?...
4

5

1102