Copy SMS

HaYKo

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 4
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Փետ 09

Ապակյա տարրան և կյանքը մեր

Փիլիսոփայության դասախոսը, կանգնած լսարանի առջև, վերցրեց հինգ լիտրանոց ապակյա տարրա և այն ամբողջովին լցրեց 3սմ տրամագծով քարերով: Վերջում հարցրեց ուսանողներին, արդյոք տարրան լիքն է: Լսարանից ստացվեց դրական պատասխան: Այդժամ նա վերցրեց ոլոռով լի տարրա և ոլոռը լցրեց քարերով լի տարրայի մեջ, մի փոքր ինչ խառնեց, և ոլոռը զբաղեցրեց քարերի արանքում եղած տարածքը: Նորից հարցրեց լսարանին, արդյոք տարրան լիքն է: Ստացավ նորից դրական պատասխան: Այս անգամ նա վերցրեց ավազով լի տարրա, և ավազը լցրեց քարերով և ոլոռով լի տարրայի մեջ: Բնականաբար ավազը զբաղեցրեց ամբողջ դատարկ տարածքը ոլոռների և քարերի արանքում: Հետևեց նույն հարցը, ստացվեց նույն պատասխանը: Վերջում դասախոսը վերցրեց ջրով լի բաժակ, ջուրը լցրեց նույն տարրայի մեջ, թացացնելով ավազն ամբողջությամբ: Լսարանը թնդաց ուսանողների քրքիջից:
27

7

2353

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 22

«Լավատեսության» տեսություն

Մերֆիի տեսություն

Եթե որևէ անհաջողություն կարող է պատահել, այն անպայման կպատահի:

Հետևանքներ

1. Ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչքան թվում է:

2. Ցանկացած աշխատանք պահանջում է ավելի շատ ժամանակ, քան քեզ թվում է:

3. Բոլոր տհաճություններից կիրականա այն, որի վնասն առավելագույնն է:

4. Եթե հնարավոր անհաջողության 4 պատճառները վերացված են, ապա անպայման կհայտնվի 5րդը:

5. Հենց որ պետք է անհապաղ անել որևէ գործ, անպայման կհայտնվի այլ գործ, որը պետք է անել նախորոք:

17

9

2403

Հուն 22

Հայացք դեպի անցյալ...

8-րդ դասարան

Երբ ես նստած էի այնտեղ՝ անգլերենի դասին, նայում էի դիմացս նստած աղջկան: Նա ինձ համար  «լավ ընկեր» էր: Ես երկար նայում էի նրան, նրա թավշյա մազերին և այնպես էի ցանկանում, որ նա իմը լիներ: Բայց նա չէր նկատում իմ սերը, և ես զգում էի դա: Դասերից հետո նա մոտեցավ ինձ և խնդրեց տալ իրեն նախորդ օրվա դասերի կոնսպեկտները, որոնք ինքը բաց էր թողել: Ես տվեցի, նա շնորհակալություն հայտնեց ինձ և համբուրեց այտս: Ես ուզում էի ասել, որ ես ուզում եմ, որ ինքն իմանա, որ չեմ ցանկանում լինենք ուղղակի ընկերներ, ես սիրում եմ նրան, բայց ես այնպես եմ ամաչում, չգիտեմ էլ ինչու...

55

18

2990