Copy SMS

Adonis

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 66
  • Ֆավորիտներ 3
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 15

Մտքեր բաց նամակով:



Իմ հավատարիմ ընկեր` իմ գրիչ: Քեզ հետ եմ սկսում ամեն նոր էջ ու փակում այն քեզ հետ: Իմ իդեալները, իմ անցած ուղու աննշան պատրանքները, իմ խելացնոր երազները ոչինչ են քո առաջ: Միայն դու ես, որ հավատարիմ ես ինձ: Նույնիսկ իմ իսկ սեփական կյանքը դավաճանեց ինձ ու թողեց մենակ:
Ես թքած ունեմ արդեն ամեն տեսակ իդեալների, սիրո ու ինքս իմ վրա: Ես կորցրեցի ամեն ինչ մի ակնթարթում: Իմ գտած արժեքները այս աշխարհի համար չեն: Ես ուզում եմ իմ դրախտը: Սակայն այն անհնար է կառուցել, քանզի շատերն անգամ անգիտակցաբար քանդում են այն:
Այլևս չկա ցավ ու ծիծաղ, ոչ էլ պատրանք ու անիմաստ կյանք: Ես քանդում եմ ձեր բոլոր դարբասներն ու դառնում ամնեքիդ մասնիկը: Նրա համար, որ դեռ ինձ չճանաչած դուրս չշպրտեք ձեր ամրոցներից: Ես կփոխեմ ձեզ, ձեր անհրապույր կենցաղը, որքան էլ այն լինի ատելի ու ձանձրալի ինձ համար...
Բայց, ոչ, ես հեռանում եմ իմ աշխարհ, իմ դրախտ, ուր իշխում են միայն պատրանքն ու անիրական երազը:
10

9

1541

Մայ 20

Սիրո երկինք


Ես գիտեմ ինչ է իսկական սերը: Ձեր իմացած սերը պարզապես խաղ է: Սերը գիտեմ ես, միայն ինքս: Ես սիրում եմ և ինձ ուրիշ ոչինչ պետք չէ:

20

42

3069

Փետ 21

Հենրիկ Մալյան



Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին: Դպրոց հաճախել է Թիֆլիսում, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն: Ապա ընդունվել է Երևանի Թատրոնի ինստիտուտ` Լևոն Քալանթյանի կուրսը:
14

5

6837