
- Գրառումներ 6
- Ֆավորիտներ 0
- Հետևորդներ 0
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Փետ 10
ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ
Սերը մարդկային զգացմունքներից ամենանվիրականն է, որը ծնում է գեղեցիկը, վեհը, բարին: Այն մարդկային կյանքի մղիչ ուժն է, որը ստիպում է ապրել, շնչել, նույնիսկ մեռնել…Այն իմաստով է լցնում Աստծո կողմից տրված մարդկային կյանքը: Հազարավոր սահմանումներ և բնութագրեր կարելի է տալ «սեր» բառին, բառ որը միակն է, զուրկ հոմանիշներից: Սեր… երևի թե այս բառի կողքին կսազեն միայն բազմակետեր և այս »թղթե լռությունը», որոնք թերևս ամենալավն են բնորոշում սերը: Սերը բացատրություններ չի պահանջում…