Copy SMS

vartanush

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 1
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Փետ 07

ՔՈՒՆ ԵՒ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու հնարավոր չէ ապրել երկու օրից ավելի:



Հին Անգլիայում դատապարտյալների մահապատիժը իրականացնում էին` զրկելով նրանց քնից: Չինաստանում դա համարվում էր ամենադաժան հալածանքը: Մարդիկ չքնելու պատճառով խանգարումներ էին ստանում: Ամեն օրվա քնի տեւողությունը պետք է լինի 7,5-9 ժամ` երեխաներինը` մինչեւ 12 ժամ` ընդ որում, 1-2 ժամը պետք է լինի մինչեւ կեսգիշերվա ժամը, քանի որ մինչեւ կեսգիշերվա յուրաքանչյուր 1 ժամվա քունը համարժեք է կեսգիշերվանից հետո 3 ժամվա քնին: Ավելի լավ է քնել լավ օդափոխված սենյակում ու ազատ գիշերազգեստով: