Copy SMS

Hem'OK

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 13
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Օգս 17

Երկար սպասված ՄԵԿը

Ու վերջապես տեսնում եմ երկար սպասված 1ը :)) ենթադրում եմ` վերնագիրը կարդալով ամեն մարդ մի 1 պատկերացնում ա, բայց հաստատ ոչ մեկիդ մտքով չի անցնի, թե ինչ 1ի մասին եմ գրելու էս անգամ)))) (դե լավ հա, բացի Ռիփոյից, ինքը կիմանա)

27

21

2303

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 16

Երբ...

Երբ ամեն ինչ պտտվում է շուրջդ, երբ կարծում ես, թե ոչ թե երկրագունդն էլ կլոր, այլ` դու ես հայտնվել էդ կլորի մեջտեղում... երբ աշխարհը դառնում է ավելի գունավոր ու ավելի գեղեցիկ... երբ կյանքը հոսում է ոչ թե գետերով ու լցվում ծովը, այլ` երակներիդ միջով է անցնում ողջ աշխարհը ու ամեն ինչ հոսում է դեպի սիրտդ... երբ բոլորը ժպտում են, երբ շուրջդ շատանում են ժպտացող իրերն ու արևը առավոտյան ոչ թե լույս է տալիս, այլ` ականջիդ շշնջում է` բարև...
20

15

1918

Ապր 16

Ի'մ Արարատ

Ոչ մի տեղից Արարատս այնքան մոտիկ չի երևում ինձ, որքան իմ ամեն օրվա կանգառից... Ցավոք, զմեն օր չեմ ունենում երջանկություն` տեսնելու Նրան ամբողջ վեհությամբ.. երբեմն թաքնվում է ամպերի մեջ, երբեմն խռովում է ու թաղվում մշուշի մեջ...

6

10

2453

Ապր 15

Հետաքրքիր է իմանալ

Մի քանի հետաքրքիր փաստեր, որ այսօր "աչքովս ընկան" իմ սիրած գրքերից մեկը` Ա. Փարսադանյան <Գիտե?ք որ>, թերթելիս: :-)

1, Աշխարհի ամենամեծ գլոբուսը, որն ունի 30 տոննա քաշ և 10 մետր տրմագիծ, ստեղծել է իտալացի Օրֆեո Բարտոլուչչին:

15

15

3097

Ապր 09

Աշխատանք եք փնտրում? Դուք այն կունենաք)))

Հարցազրույց: Այս իրադարձությունը կարող է Ձեզ տալ աշխատանք ու  ամբողջովին փոխել Ձեր կյանքը: Հարցազրույցը սովորաբար տևում է 15-30 րոպե, ու յադ ընթացքում Դուք պետք է համոզեք Ձեր հարցազրուցավարին/գործատուին համոզել, որ նա շատ թեկնածուներից պետք է ընտի հենց Ձեզ:

Համաձայն հետազոտությունների` առաջին տպավորությունը ստեղծվում է`ելնելով  հետևյալ ցուցանիշներից.



10

11

2820

Ապր 07

Դե հերի'ք ա էլի...

Դե հերիք ա էլի բողոքեեե'ք~~
Ինչքան կարելի ա???? Բողոքում եք, երբ ցուրտ է, բողոքում եք, երբ շոգ է... բողոքում եք, երբ հոգնած եք, բողոքում եք, երբ անելու բան չունեք... Բողոքում եք, որ շուտ է մթնում, բողոքում եք, երբ ժամերը հետ կամ առաջ են գցում.... դե վայելե'ք էլի երեկոյան լույսը... հետո ինչ, որ մի ժամ պակաս եք քնելու.... աշխատել եք ուզում, բաղաքում եք աշխատանք չլինելուց.. բայց երբ կա էդ երանելի աշխատանքը, համարում եք այն մեղմ ասած ոչ երանելի.. ոչ Ձեզ համար.. հոգնելուց եք բողոքում.... իսկ Դուք հանգստանալ գիտեք???

15

12

2003

Փետ 19

Կատուն Խիղճ ունի

-Դու որ վատ բան ես անում, հետ քո նման մի հատ փոքր մարդ գալիս ա մոտդ? Քո շորերի նման շորեր հագած, քո մազերի նման մազերով, քո դեմքով...
-Էդ որտեղից վերցրիր, Ճուտիկս, ինչի հիշեցիր??
-Էն Tom & Jerry-ի մեջ, որ կատուն վատ բան ա անում, տենց ա լինում...Էդ փոքրիկը գալիս ջղայնանում ա... Էդ խիղճն ա?
-Հա', խելոքսսս...
-Բոլոր մարդիկ խիղճ ունեն? տենց իրենց նման, բայց շաատ փոքր, այ էսքաաան...
-Հա', բալե'ս, կա'.. բոլոր մարդիկ էլ խիղճ ունեն..

17

5

2571

Փետ 17

Ժամացույց

Մի ընդարձակ Սենյակ էր դա: Կահավորված շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ շքեղ ու թանկարժեք իրերով: Հազվադեպ էր այդ Սենյակը հյուրեր ընդունում. տարին մեկ անգամ: Իր վեհ ու հպարտ տեսքով` Սենյակը մի ցանկալի ընթրիքի սրահ կարող էր համարվել.... ու համարվում էր... Նա իր դռները բացում էր տարվա ամենակարևոր օրերին միայն... Այն ժամանակ, երբ Ժամացույցի սլաքները միասին հասնում էին 12-ին... ու թվերն ասես զգաստանում էին... ու հնչում էին ուրախ զանգեր, ծիծաղ...ու գեղեցիկ զույգերը պտտվում էին լայն պարասրահում.... իսկ Սլաքները այնպես երջանիկ էին այդ օրերին.... չէ որ իրենք, հենց իրենք էին ազդարարում այդ գեղեցիկ տոնի սկիզբը.... կամ ընդունելության ժամը...

13

4

3345