Copy SMS

goo.gl/HdFqdX

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 72
  • Ֆավորիտներ 46
  • Հետևորդներ 0
Հուն 05

Բացասական երեք կետ

Երբեմն լինում են կախարդական գրքեր. նրանք հանկարծակի հայտնվում են քո կյանքում և տակնուվրա անում այն: Կարդում ես և միայն վերջում հասկանում, որ քո ձեռքինը թույն էր, որը թունավորեց կյանքդ, փոխեց քո «ես»-ին: Գիրք, որ փոխեց քո կյանքը. ծիծաղելի՞ է. գուցե:

38

23

2540

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Դեկ 24

Փորագրություն փետուրների վրա

Ամերիկացի նկարիչ Կրիս Մեյնարդը օգտագործում է նուրբ գործիքներ իր փորագրությունների համար: Նա իր գործիքների օգնությամբ թռչնի փետուրից կտրում է բարդ և փոքր պատկերներ: Կրիսը ապրում և ստեղծագործում է Օլիմպիայում (Վաշինգտոն, ԱՄՆ): Նա իր առաջին փորագրությունը փետուրի վրա արել է մոտ 2 տարի առաջ` 2011 թվականին: Դրանից հետո 58 ամյա նկարիչը ստեղծել է շուրջ 80 աշխատանք, որոնցից յուրաքանչյյուրի վրա ծախսել է բավականին ժամանակ: Ամերիկացու այս գլուխգործոցները 800 դոլլարից մինչ 2000 դոլլար արժողություն ունեն: 

Դեկ 22

Օրիգինալ վերգետնյա անցում Չինաստանում

Վերջերս` անցյալ տարի, Շանհայում կառուցվեց կամուրջ անցորդների համար, որը կոչվեց Պուդոնգ: Այս լայնածավալ շրջանաձև անցումը թույլ է տալիս անցորդներին խուսափել արագընթաց երթևեկությունից: Կամուրջը ապահովում է մուտք դեպի առևտրի կենտրոններ, սրճարաններ, գրասենյակներ և մթերային խանութներ: Կամուրջը գտնվում է ճանապարհից մոտ 6 մետր բարձրության վրա, այն ունի շարժասանդուղքներ, մոտքեր և ելքեր: Կամուրջի մուտքերը իրենց հերթին բավականին լայն են` մոտ 5,5 մետր և այնտեղով միարժամանակ կարող են անցնել մոտ 15 հոգի: Անմիջապես բացումից հետո կամուրջն արժանացավ անցորդների հավանությանը և դարձավ Շանհայի շատ այցելվող վայրերից մեկը: Շնորհիվ մի շարք բուսականության, օղակը ստանում է վառ և անսովոր տեսք:

Դեկ 20

Սատանայի լողավազան

Այս առանձնահատուկ ջրամբարը, որը գտնվում է Վիկտորիա ջրվեժի ամենածայրին, կոչվում է <>: Բնության այս հրաշքըը գտնվում է Զամբեզի գետի վրա` Զամբիայի և Զիմբաբվեի սահմանի մոտ: Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում այս ջրամբարում մարդիկ կարող են հանգիս լողալ թեկուզ ջրվեժի ամենածայրին: Վիկտորիա ջրվեժը չի դասվում աշխարհի ամենաբարձր կամ ամենալայն ջրվեժների թվին: Նրա բարձրությունը 108 մետր է, իսկ լայնությունը` 1708 մետր: Սա Աֆրիկայի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է, օրական այստեղ այցելում է շուրջ 300000 զբոսաշրջիկ:

Դեկ 16

<<Սավելյան>> գլուխգործոցներ

Սերգեյ և Վիչիսլավ Սևելևները շատ տաղանդավոր նկարիչներ են: Նրանք օգտագործում են գրիչներ և մատինտներ և արդյունքում ստանում տպավորիչ գլուխգործոցներ: Սևելև եղբայրներրը դեռ այդքան հայտնի չեն, որպեսզի ցուցահանդեսներ կազմակերպեն ևրոպական խոշոր երկրներում, այդ պատճառով նրանց ցուցահանդեսները կազմակերպվում են իրենց ծննդավայրում` Պետրոզավոդսկում: Ինձ թվում է, որ դուք էլ կհամաձայնեք, որ այսպիսի օրիգինալ նկարները արժանի են միջազգային ճանաչման: Այս ստեղծագործական դուետը աշխատում է <<Սավել>> անվան տակ: Այս ընթացքում եղբայրները նկարել են մի քանի հայտնի մարդկանց դիմակարներ, ինչպիսիք են օրինակ` Ջոնի Դեփի, Անտոնիո Բանդեռաս և Դոնի Ռե Նիրոյի դիմանկարները, որոնք նկարված են միայն գրիչներով և մատիտներով:

Դեկ 16

Ձյունե քանդակներ

Ահա նորից ձմեռ և ձյուն: Վերջին շրջանում ձյունը նաև օգտագործում են արհեստի բնագավառում և ձնից պատրաստում տարբեր քանդակներ: ԵՎ այս քանդակների համար սխալ կլինի, եթե ասենք, որ դրանք ծեփված են ձնից, քանզի դրանց պատրաստման համար օգտագործվել են ոչ միայն մարդկային ձեռքեր, այլ նաև էլեկտրական սղոց, հալեցնող գործիքներ և այլն: Իսկ արդյունքում ստացվում են ահա այսպիսի քանդակներ, որոնք գրավում են մեզանից յուրաքանչյուրի ուշադրությունը: Անցյալ ձմռանը կազմակերպվել էր ձյունե քանդակների ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին տարբեր հայտնի կառույցներ, ինչպիսիք են օրինակ` Բիգ Բենը, Լոնդոնյան Թաուեր կամուրջը, Նյու-Յորքյան երկնաքերերից մի քանիսը և նույնիսկ մի հատված Չինական պարսպից և այս քանդակների պատրաստման համար օգտագործվել է հազարավոր տոննա ձյուն:

Սեպ 22

Աշխարհի 10 ամենամեծ ակվարիումները

Տնային ակվարիումների ամենատարածված չափսը 50-60 լիտրն է, սակայն ոմանց հաջողվում է կառուցել 1000 և ավելի լիտրանոց ակվարիումներ: Բայց աշխարհում կան այնպիսի գլուծգորխոցներ, որոնց մեջ տեղավորվում է մի ամողջ լիճ ջուր, շնաջկներ, կետեր և այլ ծովային հսկաներ: Այս փոստում ես ձեզ կներկայացնեմ աշխարհի 10 ամենամեծ ակվարիումները:
10. Ակվարիում արևմտյան Ավստրալիայում-3 մլն. լիտր

Սեպ 21

Ծիածան-գետ Կոլումբիայում

Կոլումբիայում է գտնվում մոտ 100 կիլոմետր երկարությամբ մի արտասովոր գետ: Այն տեղակայված է Սյեռռա-դե-լա-մակաոենա լեռներում և կոչվում է հինգ գույնանի գետ. Հավանաբար այն ամենագեղեցիկ գետտն է աշխարհում: Տարվա մեծ մասը գետը ոչնչով չի տարբերվում սովորական գետերց: Բայց այնուամենայնիվ ամեն տարի որոշակի ժամանակաշրջանում գետը նմանվում է ծիածանի: Կարմիր, դեղին, կանաչ, վարդագույն և կապույտ ջրածնի մասնիկները իսկապես գետը նմանեցնում են ծիածանի: Շատ գեղեցիկ է ու անսովոր: