Copy SMS

goo.gl/HdFqdX

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 72
  • Ֆավորիտներ 46
  • Հետևորդներ 0
Սեպ 20

Արհեստական Պաուել լիճը ԱՄՆ-ում

Արհեստական Պաուել լիճը գտնվում է ամերիկական Յտա և Արիզոն նահանգների սահմանում: Այն պատրաստելու համար լցվել են մոտ 700 ձորեր, որոնց խորությունը մոտ 200 մետր էր: Այս լիճը նշանակված է ազգային պարկ և շատ հայտնի է զբոսաշրջիկների կողմից: Հազարավոր ֆոտոնկարիչներ աշխարհի տարբեր վայրերից գալիս են Ամերիկայի Արիզոն նահանգ ֆոտոնկարելու այս հրաշք լիճը: 40-50 րոպե ուղղաթիռով զբոսանքը Պաուել լճի վրայով արժե մոտ 150 դոլլար: Հիշեցնեմ, որ այս նկարները արվել են կարճատև ամպրոպից հետո:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 16

Տարօրինակ բույս Հարավային Ամերիկայում

Andes – ամենաերկար (9000 մղոն) և ամնաբարձր լեռնային համակարգերից մեկը, որը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Այստեղ, գրեթե անիմաստ գոյության համար  վայրում աճում և բազմանում են Azorella կոչվող բույսերը: Azorella բույսը հեռվից նման է մի մեծ բարձի: Տեղի բնակչությունը երբեմն հավաքում և չորացնում են այս բույսերը` ձմռանը այրելու նպատակով: Այս բույսը շատերն են տեսել և հավանելով փորձել աճեցնել, սակայն ապարդյուն. այս բույսը աճում է միայն Andes լեռան գագաթին. ինչ արած այսպիսին է բնությունը:

Սեպ 15

Բնությունը Կուրտա Մաուրիաի ֆոտոապարատից

Ֆոտոնկարիչ Կուրտա Մաուրիան իր ֆոտոոպարատի հետ շրջել է աշխարհի գրեթե բոլոր երկրներով: Նրա ֆոտոնկարներում գրեթե միշտ նկարագրվում է բնության գեղեցկությունը: Երիտասարդ ֆոտոնկարչի աչքիք չեն վրիպում բնության գեղեցիկ տեսարանները: Նա հաճախ ֆոտոնկարում է բնության այնպիսի  տեսարաններ, որոնց մենք հնարավոր է նույնիսկ ուշադրություն չդարձնեիրնք, սակայն այս ֆոտոնկարչի ֆոտոնկարներում այդ պատկերները նոր շունչ են ստանում և հիացնում հասարակ մահկանուցուներիս: Իսկ հիմա առաջարկում եմ հիանալ նրա ֆոտոնկարներից մի քանիսով…

Օգս 31

Բրազիլական Street-Art

Նկարներ Os Gemeos (թարգմանաբար երկվորյակներ) Բրազիլիայից: Այսօր Օտավիո և Գուստավիո Պանդոլֆոները ամենահեղինակավոր փողոցային նկարիչներից են: Եղբայրներ Օտավիո և Գուստավիո Պանդոլֆոները սկսել են նկարել Սան Պաուլոյի փողոցներում դեռևս 25 տարի առաջ, երբ նրանք 13 տարեկան էին: Այժմ եղբայրներն ունեն իրենց տարբերիչ ոճը: Նրանց աշխատանքների մեջ տեղ ունի բրազիլական ոճը:

Օգս 30

Ծաղիկները սառույցի իշխանության ներքո

Ծաղիկները Նիդեռլանդներից տեղափոխելու համար բեռնարկղներում, վագոններում, և մնացած բոլոր տարաներում անհրաժեշտ է պահպանել հատուկ ջերմաստիճան, որպեսզի ծաղիկնեը չթորշնեն: Իհարկե այսպիսի սարքավորումներ իրենց կարող են թույլ տալ պատկառելի ընկերություններ: Բայց մի քանիսը այստեղ նույնպես փորձում են խնայել և դրա արդյունքում ծաղիկները սկսում են սառչել:
Առաջարկում եմ ձեզ դիտել Մարկուս Ռոյգելսի ֆոտոնկարները: Մարկուսը նկարում է ոչ միայն վերը նշված ձևով սառեցված ծաղիկները, այլ երբեմն նաև ինքն է սառեցնում:

Օգս 29

Արիզոն լեռներ (ԱՄՆ)

Լեռնային ալիքներ` առաջացել են ավազաքարերից, մոտ 190 միլլիոն տարի առաջ: Երկրաբանները, ովքեր ուսումնասիրում են այս լեռները բացահայտել են, որ լեռների հորիզոնական գծերը պայմանավորված են կալցիումի կուտակումներով: Այս լեռները գտնվում են Միացյալ Նահանգներում: Չնայած այստեղ բարձրանալը հնարավոր է միայն ոտքով, բայց զբոսաշրջիկներն ու ֆոտոնկարիչները չեն դադարում այցելել այդտեղ:

Օգս 29

Աշխարհի ամենամեծ ջրաշուշանները

Հարավային Ամերիկայի Ամազոն ավազանում են գտնվում աշխարհի ամենամեծ ջրաշուշանները: Տերևների տրամագիծը կազմում է 2 մետր: Ջրաշուշանները իվիճակի են իրենց վրա պահել մի քանի տասնյակ կիլոգրամներ: Գինեսի ռեկորդների գրքում այս ջրաշուշանները գրանցված են որպես` ամենամեծ ծաղիկները աշխարհում: Ջրաշուշանը կոչվում է <>: Այն իր անունը ստացել է Անգլիայի թագուհի Վիկտորիայի պատվին: 

Օգս 25

Կալիֆորնիայի ապակիներով լաղափը

Քսաներորդ դարի առաջին կեսին այս լողափը աղբանոց էր: 1960-ական թվականներին աղբանոցը սայթակեց և մնացին կոտրված ապակե կտորներ: Քամու և ծովային ալիքների ազդեցությամբ ապակիները կորցրել են իրենց սուր ծայրերը և այլևս վտանգավոր չեն, ապակիները նմանվել են հարթ, գույնզգույն, կիսաթափանց քարերի: Դուք կարող եք քայլել բոբիկ և չվնասել ձեր ոտքերը: Հիշեցնեմ, որ այս հրաշքը գտնվում է Կալիֆորնիայում:

Օգս 25

Համիլթոն Փուլ լիճը Տեխասում

Տեխասում է գտնվում աշխարհի բացառիկ լճերից մեկը`Hamilton Pool-ը: Լճի առանձնահատկությունն այն է, որ լիճը միարժամանակ, և' վերգետնյա է, և' ստորգետնյա: Լիճը փոքր է` ընդհամենը մոտ 1 քառակուսի կիլոմետր, բայց դա էլ բավական է շքեղության համար: Լճի մի մասը արևի տակ է գտնվում, իսկ մյուս մասը պաշտպանված է քարե հովանոցով: Լճի բնակիչներն են կրիաներն ու ձկները: Այս գեղեցկությունը համալրվում է 14 մետր բարձրությունից թափվող ջրվեժով: