Copy SMS

goo.gl/HdFqdX

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 72
  • Ֆավորիտներ 46
  • Հետևորդներ 0
Օգս 24

Հիասքանչ ալիքներ Moravia դաշտում

Moravia տարածքը` պատմական շրջան է Չեխիայում, որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ գյուղատնտեսական դաշտեր, որոնք եզակի են լեռնային գոտիներում:
Շնորհիվ Marcin Kasek և Pawel Uchorzak ֆոտոնկարիչների մենք հնարավորություն ենք ստանում հիանալ այս հրաշք պատկերներով:

Օգս 23

Հրե ջրվեժ

Հրեղեն ձիու պոչ անունով այս ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի Yosemite Ազգային պարկում: Այն համարվում է սեզոնային գետ և հոսում է ձմռանը և գարնան սկզբին: Բայց սա չէ, որ ջրվեժին դարձնում է առանձնահատուկ: Ընդհամենը մի քանի փետրվարյան օր այս ջրվեժը վերածվում է հրաշքի: Արևի լույսի սեկտրը արտացոլվում է ջրի մեջ և ջրվեժը ստանում է կրակի գույն:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 23

Աշխարհի ամենաբարձր ջրվեժը

Աշխարհի ամենաբարձր ջրվեժը Անխելն է: Նրա բարձրությունը 979 մետր է (որոշ տվյալներով 1059 մետր), իսկ շարունակական անկման բարձրությունը` 809 մետր: Անունը ստացել է ի պատիվ օդաչու Ջեյմս Անխելի, ով 1935 թվականին թռչել է ջրվեժի միջով: Անխել ջրվեժը գտնվում է Վենեսուելայում:

6

21

2771

Օգս 22

Ամենաբարձր երկնաքերը

Դուբայում է գտնվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը` <> անունով: <> կառուցումը սկսվել է 2004 թվականին և ամեն շաբաթ կառուցվել է 1-2 հարկ: Ամեն օր աշխատել են մոտ 12000 բանվոր: 2012 թվականի հունվարի 4-ին ավարտվեց շինարարությունը: <> բարձրությունը 828 մետր է և այն բաղկացած է 190 հարկից:

Օգս 21

Բրայան Դետմերի գլուխգործոցները

Ամերիկացի Բրայան Դետմերը կառավարվում է արվեստի նոր ձևով: Նա հորինել է գեղարվեստի մի նոր ճյուղ: Նա փորում է գրքերը և ստանում հետաքրքիր քանդակներ: Քանդակները պատրաստելու համար Բրայանը օգտագործում է ամենահաստ գրքի նմուշները: Բրայանը աշխատում է դանակի, պինցետի և վիրաբուժական գործիքների օգնությամբ: Քննադատներին հետաքրքրում են հետաքրքիր արվեստի օբյեկտներ: Սակայն այս փաստը դուր չի գալիս գրադարանավարներին և նրանք Բրայանին անվանում են <>:

Օգս 20

Ֆիլիպ Ֆարոնի քանդակները

Ֆիլիպ Ֆարոն ծնվել է Ֆրանսիայում, ստացել է նկարչական կրթություն իր ծննդավայրում: Սակայն Ֆիլիպը շատ է սիրում ճանապարհորդել և նա եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իր այս ճամփորդությունները մեծ դեր են խաղացել ստեղծագործական կյանքում: Այժմ Ֆիլիպը ապրում է Նյու-Յորքում և ունի իր արվեստանոցը, որտեղ նա ցանկացողներին սովորեցնում է քանդակագործություն:

Օգս 20

Քանդակներ կարագից

Վիպուլա Ատհուկոռալեն ծնվել է Շրի Լանկայում, իսկ այժմ աշխատում է խոհարար Լոնդոնի ռեստորաններից մեկում: Մանկուց նա լավ է նկարել, հետո սկսել է ծեփել կավե արձաններ, իսկ հիմա պատրաստում է քանդակներ կարագից: Այսպիսի մի քանդակ պատրաստելու համար նա ծախսում է մոտ 90 ժամ: Բացի դրանից նա պետք է գտնվի սառը սենյակում և ամեն րոպե լվանա ձեռքերը սառույցով լի ջրում` ավելորդ տաքություն չհաղորդելու համար: