
- Գրառումներ 13
- Ֆավորիտներ 0
- Հետևորդներ 0
Հուն 21
ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱԳՈՒՍՏԱՅԻՆ ԿԷԺՈՒԱԼ ՈՃ
Կէժուալ ոճը պահանջում է դեմոկրատիկ հագուստ` միմյանց հետ գունային համապատասխանությամբ:
Այս ոճի բաղկացուցիչ տարրերն են.
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Մայ 22
ԻՐԱԿԱՆՈՒՄ..........
Ինչու են նապաստակի ականջները մեծ???????? Պարզվում է, բոլորովին էլ ոչ նրա համար, որպեսզի վախկոտ գազանիկը ավելի լավ զգա թշնամու մոտենալը: Ականջները նրան փրկում են................շոգից: Բարակ ականջների մեծաքանակ արյունատար անոթների միջոցով գոլորշիանում է ջերմության մեկ երրորդը, որն առաջանում է նյութափոխանակության ընթացքում:
Մայ 16
Անհեթեթ իրավիճակներ
Ավստրալիացի մի երիտասարդ վիճակախաղով շահել է 200 հազար դոլար և, չափազանց ոգևորված լինելով, նույն օրը մեքենայով քանդել է քաղաքի գլխավոր հրապարակի պատմական հուշարձանները և տուգանվել 201 հազար դոլարով:
Մայ 15
ԽԱՂԱԹՂԹԵՐ
Խաղաթղթերը շատ հին պատմություն ունեն: Արևելքն է համարվում նրանց հայրենիքը, որտեղից էլ դրանք արագորեն ու անարգել տարածվեցին աշխարհով մեկ` զարմացնելով ոչ միայն իրենց կենսունակությամբ, այլև նյութի, ձևի և խաղատեսակների բազմազանությամբ: Եվրոպայում խաղաթղթերը հայտնվեցին խաչակրաց արշավանքների դարաշրջանում, իրենց վրա հրավիրելով Իտալիայի լավագույն նկարիչների և ոփրագրողների ուշադրությունը: Վերջիններս իբրև նյութ օգտագործում էին պղինձը: Հանդիպում էին փորաքանդակ, փայտանածշ խաղաթղթեր:
Ապր 23
Ինչ են պատմում մատները
Պարզվում է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ նաև մատները:Նաթանիել Աթմանը <<Ձեռնագուշակություն սիրահարների համար>> գրքում պատմում է, թե ինչպես մատներից յուրաքանչյուրն օգնում է բացահայտել մարդու բնավորությունը:
Ապր 12
Զգուշացեք, վտանգ է սպառնում
Գեոմագնիսական դաշտում <<ցնցումներից>> առաջանում են ցածր հաճախականության ռադիոալիքներ, որոնք ազդում են մարդու արյան վրա, փոխվում է արյան մածուցիկությունը:
Մագնիսական փոթորկիներին արձագանքում է մարդկանց 60 տոկոսը: Ամենավտանգավորը էլեկտրամագնիսական ազդակն է սրտի ռիթմի հաճախականության համար, որը կարող է անսպասելի մահվան առիթ դառնալ: Նույնիսկ առողջ մարդկանց մոտ սրտի ռիթմը հաճախանում է, բարձրանում է զարկերակային ճնշումը:
Մար 20
Բերմունդյան եռանկյունու առեղծվածը
Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք որը ծնեց Բերմունդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը: Այդ օրը Մեքսիկական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռների մի ամբողջ խումբ: Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում ավելացավ բազմաթիվ նավերի ու ինքնաթիռների, դրանց հետ միասին նաեւ տասնյակ մարդկանց անուններ: Անոմալ գոտին անկասկած գոյություն ունի, սակայն իսկապես այդչափ արնախում է:
Մար 14
Վերքերից սպիներ են մնում ... Վարդգես Պետրոսյան
... Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։
Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից ....
Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։
Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։
Իսկ վերքերից սպիներ են մնում ...
Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից ....
Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։
Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։
Իսկ վերքերից սպիներ են մնում ...