Copy SMS

Ես մի մարդ եմ, որին ճանաչում են ոչ բոլորը :)

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 12
  • Ֆավորիտներ 4
  • Հետևորդներ 0
Հուլ 13

Վատ լուր

Սիրելի քոփիփասթիներ,Այսօր ՈՒան Դայրեքշն խմբի մենեջերը հայտնել է, որ մտածում է Նայլին խմբից հանելու մասին՝ այսինքն որ Նայլը միայն կիթառ նվագի: Եթե դուք իրոք Դայրեքշներներ եք, ապա խնդրում ենք Թվիթերում տռենդ արեք #LetNiallSingWhereWeAre կամ #LetNiallBeIn1D:
Սա իրոք շատ կարևոր փաստ է ինձ համար և ես էլ հատուկ տռենդ անելու համար Թվիթերում գրանցվեցի: Շաաաաատ խնդրում եմ եթե չկաք Թվիթերում ապա գոնե տարածեք բոլոր հնարավոր տեղերում ու ուրիշներին էլ հորդորեք տարածել:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 07

Սոնյա Եսման

Սոնյա Եսմանը տասնութամյա մոդել է, նաև ռուս բյութի բլոգգեր, որն ապրում է Կանադայի Տորոնտո քաղաքում: Նա հինգ տարեկան է եղել երբ ծնողների հետ Սանկտ-Պետերբուրգից տեղափոխվել են Տորոնտո: Սոնյայի ծնողները բաժանվել են Տորոնտո տեղափոխվելուց մի քանի տարի հետո:Նա հաճախել է Տորոնտոյի դպրոցը: Նա ասում է, որ արդեն երկրորդ դասարանում մոռացել է ռուսերենը, քանի որ դպրոցում և ամենուր խոսել են անգլերեն և իր ծնողների հետ էլ է խոսել անգլերեն որպեսզի բացվի անգլերենը և Սոնյան չնեղվի, որ անգլերենը լավ չի ստացվում: Սակայն ստացվել է հակառակը. Նա մեկ տարվա ընթացքում հրաշալի տիրապետել է անգլերենին և մոռացել է ռուսերենը: Տասներեք տարեկանում նա սկսել է դիտել բյութի բլոգերների բայց անգլերեն:Մի անգամ նրա մոտ միտք է ծագել նկարել տեսանյութ և տեղադրել յութուբում: Նա այդպես էլ արել է: Հետո իրենց դպրոցից մի տղա տեսել է Սոնյայի տեսանյութը և սկսել է ծաղրել Սոնյային:Սոնյան վիրավորված ջնջել է տեսանյութը: Սակայն նա չի դիմացել և տասներորդ դասարանում բացել է իր նոր՝ classisinternal ալիքը, որը կա մինչև հիմա: Նա որոշել է հիշել ռուսերեն քանի որ նրան շատ են հետաքրքրում տարբեր լեզուները: Նա սովորել է ռուսերեն և նկարել էր առաջին տեսանյութը՝ Мои Идеальные Недостатки:Այս տեսանյութից հետո նա շատ հայտնի է դարձել շատ քաղաքներում: Սոնյան  մեկ տարի սովորել է խոսակցական ռուսերեն  և հետո իր ընկերուհի Անատին,որը ամերիկացի է, խնդրել է ռուսերեն սովորել: Ի զարմանս նրա՝ նա խոսում է ռուսերեն ակցենտով:
http://www.youtube.com/watch?v=iV2B9naw1RI
http://www.youtube.com/watch?v=80a1ATM8Ezc
http://www.youtube.com/watch?v=J5ky458PSfA
http://www.youtube.com/watch?v=rucan2W7xH0



Հուլ 07

Առավոտյան կոկտեյլ՝ ձեր ձեռքերով

Բարև ձեզ այսօր ևս ուզում եմ օգտակար լինել և թարմացնող ամառային կոկտեյլի բաղադրատոմս տալ: Դե ինչ գնացինք:
Մեզ հարկավոր է
Կոկոսի կաթ
Մոշ
Ազնվամորի
Ելակ
Սառույց
Շաքարավազ
Եվ բլենդեր:
Նախ բլենդերի մեջ լցնում ենք հատապտուղները: Այնուհետև լցնում ենք կոկոսի կաթը և մի երկու հատ սառույց: Հետո միացնում ենք բլենդերը: Երկու-երեք րոպե միացրած թողելուց հետո անջատում ենք բլենդերը: Հետո լցնում ենք երեք գդալ շաքարավազ, կամ եթե դուք քաղցր շատ եք սիրում ավելի շատ իսկ եթե հակառակը, ուրեմն ավելի քիչ:Այնուհետև գդալով փորձում ենք, եթե ձեզ համար լավ է, այդպես էլ թողեք, իսկ եթե ոչ, ապա ավելացրեք շաքարավազը: 
Ջուր խորհուրդ կտամ չլցնել որովհետև կորում է էֆֆեկտը, իսկ էֆֆեկտը այսպես ասած տնական կոկտեյլն է: Իսկ եթե շատ մարդու համար եք պատրաստում ապա ավելի շատ լցրեք մրգերը, կաթը և սառույցը այլ ոչ թե ավելացրեք ջուր:

Հուլ 04

Օգտակար խորհուրդներ

Բարև ձեզ այսօր ես ձեզ կասեմ մի քանի օգտակար խորհուրդներ որին հետևելով կլինեք առողջ, գեղեցիկ և խելացի մարդիկ: Դե ինչ սկսենք այն խորհուրդներից որին հաճելի կլինի հետևել միայն ամռանը:
Փորձեք շաբաթը գոնե մեկ անգամ այցելել լողավազան թեկուզ ուղղակի ջուրը մտնելու համար: Սակայն եթե ունեք ժամանակ և հնարավորություն ապա հաճախեք լողի դասերի:
Առավոտյան ժամը վեցին գնացեք վազելու թեկուզ և ձեր շենքի մոտ միայն: Դուք այդպես շատ առողջ կլինեք այդպես և եթե ձեր շենքի մոտ մարզման սարքեր կան ապա մեկ ժամ վազեք ու հետո մեկ ժամ էլ մարզվեք: Դրանից հետո խորհուրդ կտամ նաև մեկ ժամ ոչ ավել քնել որպեսզի այսպես ասած մարսեք այդ ծանրաբեռնվածությունը:
Կերեք ավելի շատ բանջարեղենային կերակուրներ: Մի՛ խմեք կաթ բայց այլ կաթնամթերք կերեք շատ կօգնի: Մեղրը նույնպես առողջ ապրելակերպի գրավականն է:
Օրվա ընթացքում ուտելուց առաջ մի քանի վարժություններ արեք հետո մի ժամից նոր կերեք:Շատ օգտագործեք հեղուկ՝ հյութեղեն, սակայն ցանկալի է բնական: 
Պաղպաղակը բոլորիս սիրելին է, և շատերը ուտում են պաղպաղակ չորս հատ օրվա մեջ: Դա շատ շատ է: Ես խորհուրդ կտայի երկուսից ոչ ավելի ուտել,  և անկեղծ ասեմ, որ ես էլ պիտի այս խորհրդին հետևեմ:

Հուլ 03

Լույս ինձ տեսնողին :D

Վաայ, երեխեք, ձեզ կարոտել էի, ես նույն directionerforever-նեմ, ուղղակի մոռացել էի իմ գաղտնաբառը, ու հիմա էլ իմ հիիին, անցյալ տարվա էջն եմ հետ բերել, ես էս էջով Մաշի(Official CopyPaste Page)- ի հետ էի կռվել ու գնացի: Մաշ ջան, հույս ունեմ՝ հիմա էլ չենք կռվի, ընդհակառակը՝ կհաշտվենք: Իսկ իմ հին ընկերներին չէի հիշում: Ու շատ զարմացա, որ մտա այս էջս ու տեսա,որ նամակ ունեմ: Դեե նամակը չեմ ասի ում կողմից էր, գրողը գիտի:՚ Մի խոսքով, ես մի մարդու էլ եմ ուզում գտնել՝ Mash-ին, որ It Was A Mistake-ներ է գրում: Եթե օգնեք գտնեմ, շատ շնորհակալ կլինեմ: