Copy SMS

:)

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 65
  • Ֆավորիտներ 22
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 20

Վերադառնանք մանկություն

Ինչքան բան կա թաքնված այդ մի փոքրիկ բառի մեջ։ Մի ամբողջ աշխարհ, որը յուրաքանչուրս կրելու ենք մեր հետ ամբողջ մեր կյանքի ընթացքում։ Շատերը նույնիսկ չեն էլ ծերանում, քանզի անբաժան են մանկությունից ու նրա վառ հուշերից։Ամենաերջանիկ ու անհոգ մանկությունը կարող է լինել մեր հիշողություներում ու Դոնալդ Զոլանի նկարներում: Նրա նկարների գլխավոր հերոսները կյանքի ծաղիկներն են,այլ կերպ ասած երեխաները,  ընտանի կենդանիները,թռչուները,բնությունը,մի խոսքով այն ամենը,ինչը  մարդու դեմքին առաջացնում է  ժպիտ  ու բարություն:



Սեպ 18

Քանդակներ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր երկաթե օղակներից ու լարերից պատրաստված քանդակներ,որոնք ստեղծել է իտալացի քանդակագործ  Մատտիա Տրոտտան:



Սեպ 17

Ագնես Սեսիլ

Ագնես Սեսիլ-  իտալացի երիտասարդ նկարչուհի :Նրա նկարչական  ոճը անվանում են «Կեղտոտ»գունային  խաղերի պատճառով:Առաջին հայացքից նրա նկարները  կթվան տարօրինակ , սակայն կարճ ժամանակ անց նրանց մեջ կտեսնեք ինչ-որ յուրահատուկ բան ,միևնույն ժամանակ անհասկանալի:Ամեն մեկը յուրովի կհասկանա ,թե նկարչուհին ինչ է ուզեցել ասել մեզ իր  նկարների միջոցով:Նրա նկարները արտահայտիչ են,զգացմունքային  ու դրա հետ մեկտեղ հանելուկային:



Սեպ 11

Թոմաս Շախան (մակրոնկարներ)

21-ամյա լուսանկարիչ  Թոմաս Շախանը կարողացել   է  մոտեցնել  մեզ թրթուրների,միջատների և սարդերի աշխարհը:Որպեսզի պատրաստի մեկ ամբողջական նկար,նրան անհրաժեշտ են ժամեր:Սակայն հարկ է նշել,որ արժի ժամերով աշխատել ,քանզի  վերջնական արդյունքը իրոք տպավորիչ է :



Օգս 24

Ամենատարօրինակ ռենտգենյան նկարները

Որպեսզի հավատանք այն բանին,որ ԴԱ  մեր օրգանիզմում էլ   կարող է լինել ,պետք է տեսնենք  ռենտգենյան նկարները մեր սեփական աչքերով:Այսօր Ձեզ կներկայցնեմ ամենատարօրինակ բժշկության մեջ ռենտգենյան նկարները ,որոնց նայելով հնարավոր է  քեզ վատ  զգաս  կամ ամենայն հավանականությամբ  զարմանաս :