Անչափ հուզիչ կատակերգություն, կարծում եմ շատերս տեսել ենք, իսկ ովքեր որ չեն տեսել անպայման նայեք: Ֆիլմում ընտրված է ամենահուզիչ թեման և վերածված է կատակերգության: Ֆիլմը սովորեցնում է գնահատել կյանքը և այն անթիվ ժամերը, որոնք Աստված մեզ տվել է, երջանիկ ու առողջ մարդկանց:
-Ուռաա˜ա արձակուրդ է:
Ու չես հասցնում աչքերդ թարթել, և հասկանում ես որ արդեն օգոստոսը վերջանում է: Իսկ սեպտեմբերին արդեն նոր դպրոց, կամ բուհ, ոմանց մոտ էլ նոր աշխատանք: Եկեք միասին ամփոփենք մեր անցկացրած ամառը, ամռան ընթացքում կատարած ձեռքբերումներն ու բացթողումները:
Սա մի սովորական սիրո պատմություն է, որի ավարտը նման մյուս պատմություններից տարբերվում է նրանով, որ աղջիկը չի նահանջում և ցած չի գլորվում: Սա կներկայացնեմ ձեզ հնարավորինս կարճ` աղջկա օրագրից մի քանի պատառիկի միջոցով: