Copy SMS

G...

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 2
  • Ֆավորիտներ 1
  • Հետևորդներ 0
Փետ 20

Նամակ չմոռացված անցյալին...

Բարև..Սա իմ առաջին և ,կարծում եմ,վերջին նամակն է,որ գրում եմ քեզ  մեր անսովոր ու լուռ հանդիպումից հետո:Նոր էի վերադարձել մարտի դաշտից,որը խլեց քեզ ինձանից առանց ինձ զգուշացնելու: Արդեն երկու տարուց ավել էր` ինձ չէիր գրել..Դե պատերազմ էր..Ինչ իմանաս ` ում ձեռքով են անցնում  նամակները:Հիշում եմ քո` արտասուքով ողողված դմքը,երբ իմացար ,որ կամավոր եմ գրվել:
   Երբ իջա մեքենայից, անմիջապես քեզ տեսնելու ցանկությունն ինձ  շնչահեղձ էր անում:Նույնիսկ մոռացել էի մորս ու քրոջս մասին..Միայն քո նուրբ աչքերի խորությունն էր ինձ ձգում դեպի քո անդունդը:Ես չէի մոռացել քո ամենասիրած դեղին ծաղիկների մասին, որ ամեն անգամ դրանք նվիրելիս  ես  վայելում էի քո  մաքուր  հրեշտակային ժպիտը:

4

0

1724