Copy SMS

___

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 69
  • Ֆավորիտներ 28
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 21

Բջջային հեռախոսների էվոլյուցիան...

Առաջին հեռախոսը ստեղծելուց անցել է ավելի քան 100 տարի:  Միայն տարբեր աղբյուրներից հայտնի է, որ 1902թ. մարտի 20-22 ոմն Նատան Ստաբլիֆիլդ ուսումնասիրել է կապը, գտնվելով նավի վրա, որը նավարկում էր Պատոմակ գետով, և հայտնաբերեց էլեկտրոնային կապը: Այն փաստը, որ ձայնը լսվել է հեռու տարածության վրա հաստատել են բազմաոիվ վկաներ: Այն ժամանակ այդպիսի նորությունները արգելվում էր տարածել և ինչ որ գաղտնի հնարքով կարողացել են գաղտնի պահել կապի ստեղծման մասին տեղեկությունները: Համենաինդեպս Ստաբլիֆիլդի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնաբերվել: 1947թ. Bell laboratories ընկերությունը առաջարկեց ստեղծել բջջային հեռախոսը: 1983թ. թողարկվեց առաջին շարժական բջջային հեռախոսը' Motorolla DynaTAC 8000X հեռախոսը: Ենթադրվում է, որ առաջին զանգը այդ հեռախոսով կատարվել է 1983թ. ապրիլի 3-ին, Motorolla-ի աշխատակից Մարտին Կուպերի կողմից: Մարտինը առաջին զանգը կատարել է իր մրցակից AT&T Ջոել Էնգլյուին: DynaTac-ը կշռել է 1.15կգ և չափվել է 22.5x12.5x3.75սմ: Ըստ այլ աղբյուրների, այն եղել է 800գ, իսկ չափսերը' 33x4.5x9սմ: