Copy SMS

Հուլ 28

Մտքեր Գոհար Գրիգորյանից

1.Ուշադրություն մի դարձրեք այն մարդու թերագնահատանքին, ով ծանոթ չէ ձեր ուժերի հետ ամբողջությամբ :
2.Կործանվողը այն մարդն է, ով զուրկ է առաջխաղացման ձգտումից:
3.Երբեմն մարդիկ ներկայանում են որպես թագավոր, իսկ հետո ապացուցում են իրենց ծառայի կարգավիճակը:
4.Կարոտը միակ թմրանյութն է, որը մեզ տալիս են անկախ մեր կամքից:
5.Զարմանալի է, թե մարդն այսքան տարբեր լինելով ինչ մեծ ուժով է ձգտում միատարության:
6.Պետք է հասկանալ վատի գոյությունը, գնահատելու համար լավի առկայությունը..
7.Երբեմն մարդկանց անորակ ձայները ծածկում են լռության բարձրաճաշակ երաժշտությունը...
8.Սերը միակ դեղամիջոցն է, որն ի վիճակի է բուժել հոգին...
9. Ունենալ իդեալ և հասնել դրան նշանակում է կորցնել սեփական գույները կրկնօրինակելով ուրիշին:

10.Գիտելիքներ կարող են հավաքել բոլորը լինել խելացի՝ քչերին է տրված:
11. Կյանքը հետաքրքիր է եթե դրան նայում ես սեփական աչքերով:
12.Արտաքին գեղեցկությունը ժամանակավոր է, ուստի պետք է ունենալ ավելի մնայուն արժեքներ:
13. Երբեք ինչ-որ մեկի մոտ մի ասեք 《չեմ կարող》, մի օր նրանք կհարվածեն ձեզ, ձեր իսկ նվիրած զենքով:
Դեկ 13

Ռուս լուսանկարիչը բացահայտել է ձյան փաթիլների յուրատեսակ գեղեցկությունը

Ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը տարբերվում է իր ստեղծարար մտքով. նա ձյան փաթիլների անհավանական գեղեցիկ լուսանկարներ է պատկերում տնայնագործ սարքավորման միջոցով:Հետաքրքրական է, որ 1885-ից ի վեր փորձեր են արվում ձյան երկու միանման փաթիլներ գտնելու ուղղությամբ՝ դրանք լուսանկարելով մանրադիտակի միջոցով: Հետազոտափորձարարական աշխատանքներն ավարտվել են մեկ դար անց՝ 1998-ին, երբ երկու միանման սնամեջ փաթիլներ են հայտնաբերվել ԱՄՆ-ի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կետրոնի կողմից:









Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ լուսանկարիչն իր ձեռքով լուսանկարչական սարք է ստեղծել՝ վերացնելով տեսախցիկների և տեսապակու կարիքը, որոնք հազարավոր դոլարներ արժեն: Այս ամենից հետո դժվար է հավատալ, որ Ալեքսեյը պարզապես՝ սիրողական լուսանկարիչ է:Իր հնարամիտ լուսանկարչական սարքավորման համար նա կիրառում է հին տեսախցիկների մասերը՝ դրանց պտուտակների և ժապավենի միջոցով փայտյա տախտակներ ամրացնելով: