Copy SMS

Հուն 15

Նորաձև շրջազգեստներ՝ գարուն - ամառ 2013

Իվ Սեն Լորանը գտնում է, որ շրջազգեստի ամենակարևոր դետալը կինն է, ով հագնում է այդ շրջազգեստը: Եվ դրա հետ դժվար է վիճել: Կատարյալ է այն շրջազգեստը, որը ընդգծում է կանացի կառուցվածքի բոլոր առանձնահատկությունները: Գարուն -ամառ 2013 հավաքածուի  շրջազգեստներում ոչինչ անտեղի չէ, այստեղ ամեն ինչ ենթարկվում է մի ազդակի՝ ստեղծված լինել յուրաքանչյուր կանացի կառուցվածքի համար: 2013 գարուն - ամառ հավաքածուն մշակված է շեշտելով կանացի ուրվագիծը՝ շեշտը դնելով իրանի, ծնկի երկարության  վրա՝ մինիմալ դեկորներով և ամփոփ կտրվածքով: Ստորև ներկայացնում եմ գարուն ամառ 2013 համաքածուի նորաձև զգեստների ուղեցույցը:
4

3

7386

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 13

Ազատվենք դեմքի սև- սև կետերից



Սև կետիկներ դեմքի մաշկին կարող են հայտնվել ամեն տարիքում' սկսած հասունացման շրջանից: Դրանց հայտնվելը նշան է, որ անհապաղ խնամքի կարիք կա: Սև կետիկները կարելի է սեղմելու միջոցով հեռացնել, բայց միայն խստացված հիգիենա պահելու դեպքում:


10

12

1964

Հուն 13

Պայքար պզուկների դեմ


Գրեթե բոլորիս անհանգստացնում են պզուկները, նրանք անցանկալի են բոլորիս համար, նրանք փչացնում են մեր մաշկը և նյարթայնացնում մեզ և դրա համար առաջարկում եմ  ազատվել նրանցից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես ազատվել պզուկներից :
7

19

11356

Հուն 11

Շուրթերը և նրանց խնամքը

Այսօրվա փոստս շուրթերի խնամքի մասին է : 
Վստահ եմ, որ ոչ մի տղայի հաճելի չի լինի համբուրել չոր և ճաքճքված շուրթեր: Դե ինչ սկսենք խնամել մեր շուրթերը և լինել միշտ հաճելի և գեղեցիկ:


Ցանկացած կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, փայլուն, նուրբ, արտահայտիչ և ‹‹համեղ›› շրթունքներ: Շուրթերը պետք է կանոնավոր կերպով խնամել. համապատասխան նյութերը կօգնեն պահպանել դրանց բնական ձևն ու երիտասարդությունը: Որպեսզի շրթներկն ավելի երկար մնա շուրթերին, իսկ գույնը օրվա ընթացքում չխամրի, շուրթերի մաշկը պետք է հարթ լինի: Նշենք նաև, որ տղամարդիկ խոսելիս շատ հաճախ նայում են կանանց բերանին. հետաքրքիր է' ինչպես են շարժվում նրանց շուրթերի միմիկաները:







Փափկեցնող դիմակ կաթնաշոռից
Կես թեյի գդալ տնական յուղոտ կաթնաշոռը 1 թեյի գդալ սերուցքի հետ լավ տրորեք: Ստացված զանգվածը թանձր շերտով քսեք շուրթերին: Պահեք 10-15 րոպե: Դրանից հետո շուրթերին փոքր քանակությամբ հիգիենիկ շրթներկ քսեք:


Սնուցող դիմակ մեղրից
Շուրթերին մեղր քսեք, 5-10 րոպե հետո մատների ծայրերով մի փոքր մերսեք, այնուհետեւ լվացեք:



Խոնավեցնող դիմակ թթվասերից
1 թեյի գդալ թթվասերին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ եւ նույնքան բուսական յուղ: Դիմակը թանձր շերտով քսեք շուրթերին՝ թողնելով 15-20 րոպե:


Կատարյալ համարվում է այն բերանը, որը կազմող վերին եվ ներքին շուրթերը չափերով նույնն են` ոչ շատ հաստ եվ ոչ շատ բարակ, համաչափ, բաց կարմիր գույնով:


7

4

3315

Հուն 10

Խորհուրդներ կանանց և աղջիկներին

Ամբողջ աշխարհում, հազվադեպ երևույթ չէ, երբ ամուսինը դավաճանում է, իսկ կինը շարունակ հանդուրժում է նրա անհավատարմությունը: Սա ամենից ծանր փորձություններից է, որ բաժին է ընկնում կանանց: Նման իրավիճակում կինը պետք է իրեն ճիշտ դրսևորելու ուժ գտնի և զայրույթով, մեղադրանքներով ու կշտամբանքներով չնետվի դեպի անհավատարիմ ամուսինը:




4

2

2619

Հուն 10

Դասական ոճ

Այսօրվա փոստս դասական ոճն է: Կնոջ զենքերից մեկը նրա արտաքին տեսքն է : Արտաքին տեսքին կարևորություն է տրվում գրեթե բոլոր վայրերում: 
Կնոջ համար լավագույն տարբերակը դասական հագուստ է

4

11

6365