Մայ 27
Ձեզ եմ ներկայացնում դիզայներ Ռամի Կադիի զգեստները : Դրանք նրա ձեռքի աշխատանքներն են և բոլորը անկրկնելի են իրենց ոճի մեջ :
Մայ 27
Գեղեցիկ լինելու խորհուրդներ
Յուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ լինել: Ամսագրերի փայլփլուն էջերից ու էկրաններից մեզ միշտ ժպտում են գեղեցիկ աղջիկներ, որոնք պարզապես շողում են ու վարակում իրենց տրամադրությամբ: Թվում է, թե գեղեցիկ ծնվում են, սակայն դա բոլորովին այդպես չէ: Գեղեցիկ լինել կարող է ցանկացած աղջիկ, անհրաժեշտ է միայն իմանալ, թե ինչպես:
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Մայ 25
Քայլվածք և կեցվածք
Մի պահ դուրս եկեք փողոց և նայեք ձեր շուրջը: Տեսնու՞մ եք, թե ինչպես են շրջապատում քայլում մարդիկ: Մեկը ուսերը կախել է, մյուսը ձեռքերը այս ու այն կողմ է թափահարում, երրորդը քայում է այնպես, կարծես բեմահարթակում է, իսկ մեկ ուրիշն էլ սիրում է հրել մյուսներին… Ամեն մարդ ունի իր ուրույն, բայց հաճախ սխալ քայվածքն ու կեցվածքը:
Լավ կլիներ, եթե փողոցներում հայելիներ լինեին… Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձևի անբաժանելի մասն են: Ամենաինքնատիպ և գեղեցիկ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում:
Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնավստահ տեսք ունենալ: Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկաններն ու նյարդային համակարգը:
Ճիշտ քայվածքը կարող է թաքցնել ձեր մարմնի թերությունները և ընդգծել առավելությունները:
Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը: Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք ու քայվածք ունենա: Կնոջ քայվածքում պետք է խորհրդավորություն և գաղտնիք լինի:
Երկուսով քայլելիս` մանավանդ թևանցուկ, պետք է քայլել միևնույն ոտքից` ճիշտ կեցվածքն ու քայլվածքը պահպանելու համար: Հատկապես մեր իրականությունում կարելի է հանդիպել սիրահար զույգերի, որոնց մոտ սերը մի փոքր այլ դրսևորում ունի: Տղաները սիրում են սիրելիների փխրուն ուսերին դնել իրենց ձեռքերը: Իսկ աղջիկներից շատերը լռում են: Ավելորդ ծանրությամբ դժվար է ուղիղ կեցվածքը պահպանել: Բացի այդ՝ նման ձևով քայլելը անքաղաքավարի է և տգեղ:
Փողոցում քայլելիս սևեռուն հայացքով մի նայիր անցորդներին: Քայլելիս ակնթարթորեն կարող ես հայացք գցել շրջապատող մարդկանց վրա:
Եթե ծայրահեղ անհրաժեշտություն չէ, քայլելու ընթացքում մի սնվիր: Չնայած «ոտքի վրա» սնվելը ընդունված է շատ երկրներում և դարձել է մարդկանց առօրյայի մի մասնիկը, սակայն կիրթ վարվելաձևի «ոսկե կանոններում» դա անընդունելի է: Փորձիր մոտակայքում գտնել փոքրիկ այգի, հարմար նստիր այնտեղ և հանգիստ սնվիր:
Հմայքի գաղտնիքը
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ հմայքի գաղտնիքը թաքնված է ք
Մայ 23
Նորաձևություն մաս1
Հիմա ձեր դատին կհանձնեմ մի քան ի նորաձև զգեստներ..................:Ճ
Մայ 16
Բարբարա Պալվին
Բարբարա Պալվինը Հունգարիայի ամենահայտնի մոդելն է : Իր մոդելային կարիերան սկսել է 2006 թվականին ՝ 13 տարեկան հասակում :
2006 թվականից Բարբարան աշխատել է Ասիայում : Նկարահանվել է ճապոնական Spur ամսագրի համար : 2009 թվականից սկսել է աշխատել img խոշոր մոդելային գործակալությունում , որտեղ նրա կարիերան սկսել է վերելք ապրել : Նա նկարահանվել է Jalouse ամսագրի ապրիլյան համարում , մասնակցել է իտալական Vogue ամսագրի լուսանկարչական նկարահանումներին , հայտնվել է ֆրանսիական L' Officiel ամսագրի կազմին :
Բարբարայի համար առաջին շոուն դարձավ Prada-Ի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրումը 2010 թվականին Միլանում : Այդ իրադարձությունը կարելի է համարել նրա կարիերայի թռիչքը : Նա հրավիրվել է մասնակցելու այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին , ինչպիսիք են ՝Miu Miu , Nina Ricci , Giles , Louis Vuitton : Նա մի քանի անգամ հայտնվել է ռուսական նորաձևության հրապարակումների էջերում :
Բարբարան համատեղում է մոդելային աշխատանքը և համալսարանում սովորելը :