Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Դեկ 20

Սիրո համար կշեռք չկա

Իմ կյանքի խո՜ր գիշերներում,
Կարծես` դու իմ այգաբացն ես,
Ձմռան բուքին, ցո՜ւրտ օրերում,
Կարծես մի բորբ արեգակ ես:
Լույս ես դու իմ խավարի մեջ,
Կրակ` դող ու սարսուռիս մեջ,
Հույս ես անհույս օրերիս մեջ,
Զով` իմ տենդի, ջերմության մեջ:
Իմ երա՜զն ես, երազա՜նքն ես,
Դու իմ սրտի ամեն զարկն ես,
Իմ արյո՜ւնն ես, իմ ավյո՜ւնն ես,
Իմ թախիծն ու իմ ժպիտն ես:
Դու իմ կյանքի վա՜ռ կրակն ես,
Իմ երգերին շունչ տվողն ես,
Իմ հրա՜շքն ես, իմ կտավն ես,
Ամեն օրվա իմ մասնիկն ես;
Դու իմ օ՜դն ես, թթվածի՜նն ես,
Իմ ծարավը կտրող ջո՜ւրն ես...


Ինչքան դժվարա երբ սիրում ես մի մարդու ում հետ դու կյանքում չես լինի:Ես ինքս սիրել ու տանջվել եմ շատ լավ իմանալով որ ինչ էլ անեմ մենք իրար հետ չենք լինի:Դո՛ւ, սիրելի՜ս, իմ կյանքի ամենաթանկ մարդն ես, մարդ, որին պատրաստ եմ նվիրել ամբողջ կյանքս, մարդ, որը թանկ է անթիվ մարդկանցից: Սիրում եմ քեզ: 
8

4

5204

Դեկ 13

Կատոտում եմ քեզ...


Խելահեղ կարոտել եմ ձայնդ, ձայնդ լսելուց սրտիս թրթիռը, ձեռքդ ամուր սեղմելուց հոգուս հրճվանքը: Կարոտել եմ մեր առավոտները, կարճ զգեստների պատճառով քո զայրույթը, իմ տրամադրության անկումները հերոսորեն տանելու կարողությունդ: Ուրիշ էլ ոչ ոքի կողքին ես չկարողացա այդքան թույլ լինել:
 
9

0

1707

Նոյ 12

Նելլի


Աղանդավորի մոլեռանդությամբ,
Որպես աղոթքի արարողություն,
Անունդ գախտնի շշնջում եմ ես,
Տիեզերական իմ երազներում:
Կառքեր եմ տեսնում առանց ձիերի,
Լուսնի շողերում կուտակված թախիծ,
Ազատիր սիրտս, անաստված Նելլի,
Առասպելական քո հմայքներինց:
Հոգիս տաճար ես դարձրել հեթանոս,
Սիրտս արյունոտ մի զոհասեղան,
Որպես քրմուհի պարոմ ես անխոս,
Օրերի երթում իմ լինլիության...
 
7

1

1163

Նոյ 12

Մանուշակներ...

Բնապատկերները չի փոխում բնավ քո բնությունը,
Մանուշակները ինչ-որ կոպեկներ արժեն քաղաքում,
Սոված մի աղջիկ գրավ է դրել իր հեզությունը,
Դու իմ սերն էիր քո մեջ կշռում և կշռադատում:
Ի՞նչ արժեր արդյուք անհույս պոետի երկնային սերը,
Աղքատությունից խամրել մի ինչ-որ խալխուլ տնակում,
Բնապատկերներ, տիեզերք, հույզեր, աստղային նվագ,
Այս ամենի մեջ ոռնում է ինչ-որ ցուրտ դատարկություն:
Կշռադատելով սիրելը արժե ինչ-որ կոպեկներ,
Մանուշակները գին չունեն միայն հույզերի հովտում,
Օ՝, խեղճ ու կրակ և անդամալույծ իմ աստվածներր,
Մի՞թե իմ սերը այդքան թեթև էր կշռում կյանքում ...


5

0

3672

Նոյ 12

Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ



Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ
Ու թաղվեց հոգիս քո դալուկ գրկում,
Տեսիլք իմ սիրո, անաղմուկ անցար
Եվ ինձ թողեցիր աշխարհը տրտում:
***
Ահա՛, սիրելի՛ս, տեսնում եմ նորից,
Կրկին տեսնում եմ օրն այն մշուշված,
Երբ ինձ նայեցիր, ժպտացիր այնպես,
Որ ինձ թվաց, թե մի երգ եմ անցած:
***
Մոլեգնած անձրև, աշուն ես բերում,
Եվ անիծում եմ քեզ դրա համար,
Մեռնող ստվերներ, թախիծ ես բերում,
Եվ գունատ մշուշ աչքերիս համար:
***
Դե տանջի՛ր, անձրև, խենթ ու խելագար,
Թող քո շիթերը խոցոտեն հոգիս,
Որ էլ չտխրեմ իմ սիրո համար,
Որ չխենթանամ նրան տեսնելիս...
9

1

1896