Copy SMS

Մար 31

Թևավորների խոհանոցը

Այսօր թռչուններին դիտելը հաճելի ժամանց է շատերի համար, քանի որ մարդկանց գրավում է նրանց հետաքրքիր վարքը, գեղեցկությունը, սիրախաղերը և դուրեկան դայլայլը։ Բացի այդ, թռչունների վարքին հետևելով և նրանց մասին խորհրդածելով՝ մարդիկ կարող են արժեքավոր բաներ սովորել։ Ուստի արժե՛ «ուշադիր նայել երկնքի թռչուններին»։

Փետ 06

Դու չգիտես


***
Դու չգիտես`ինչպես եմ ես սուզվում
Քո անվերնագիր կարոտի խորքում, 
Երբ քեզ չտեսած բառերն եմ շարում
Իմ ճարտար մտքի անհուն խորքերում,
Եվ համրի պես դիմացդ կանգնում
Եվ ոչ մի տառ արտասանել անգամ 
Քո խենթ ժպիտից չեմ կարողանում,
Մինչդեռ այնքան բառեր էի հյուսել
Մինչև կսուզեիր ինձ հայացիդ մեջ...
Ցունամի
03.09.2016թ.

Փետ 04
Խոսք ընդ քեզ

Ես ամեն առավոտ քեզ այցի կգամ արևի շողով,
Որ քեզ ասեմ բարի լույս, ի'մ հրեշտակ,
Իսկ գիշերը քեզ այցի կգամ լուսնի տեսքով,
Որ քեզ ասեմ բարի գիշեր, ի'մ Լուսինե…

   Կներես ինձ փոքրիկս: Գիտեմ` շատ հարցեր ունես, բայց խոսքս չեմ ուզում կիսատ թողնել: Հարցերը մարդուն կործանում են, քանի որ նա այնքան ժամանակ է հատկացնում պատասխան որոնելու համար, որ խճճվում է կոշիկի թելերի պես, որոնք ոտքի տակ պիտի ընկնեն ու վայր գցեն քեզ: Մի' գայթակղվիր հարցերով: Օրդ սկսվելու է արևով, չզարմանաս, որ մի օր ամպամած սկսվի օրդ, այն քեզ պետք է գալու, որ կարոտել սովորես ուրախությանը: Եվ պետք չէ տխրել մռայլ օրից: Իրականում օրը խավար չէ, ամեն ինչ որոշվում է իրերի նկատմամբ ունեցած քո վերաբերմունքով. կարողացիր տեսնել լույսը… Արևոտ օրերը քեզ թույլ չեն տալիս մտքերդ ծանրաբեռնել հույզերով, իսկ մռայլ օրերի ժամանակ դու սկսում ես վերհիշել անցած- գնացած օրերը ու կարոտել: 
   Չխռովես, չփակվես ինքդ քո ներսում, դուռդ բացող չի լինելու, ու հանկարծ չսպասես, որ բացեն, չսպասես ոչնչի: Մարդիկ առանց այդ էլ կյանքի մեծ մասը սպասում են. սպասումից ավելի կարևորը կա: Ես չեմ ուզում քեզ համար հեշտ ճանապարհ ուղղեմ, դու ինքդ պետք է հասկանաս ամեն ինչ, դու դեռ կհասցնես մենակ մնալ, իսկ հիմա թող, որ շրջապատեն քեզ մարդիկ, միևնույնն է, իրենք կհեռանան իրենց ոտքով, դու դեռ չես հասցնի ընտելանալ նրանց: Ամեն ինչ չէ, որ քո երջանկության ուղի է դառնալու: Մարդիկ օր օրի են մեծանում, բայց ոչ բոլորն են հասունանանում: Օրերդ պիտի լցնեի խինդով ու ջերմությամբ, ափսոս… կյանքս անավարտ մնաց: 
Ախ, ժամանակ: ժամանակը անցնում է, ինչպես կցանկանայի հետ բերել ժամանակը և իմ անդարձ օրերում լինեի քեզ և մայրիկիդ հետ: Ների'ր հորդ, ի'մ լուսին, գերի դարձա ժամանակին և կորցրի նրան կառավարելու շնորհս... դարձա գերի ընդմիշտ: Ինձ հիմա հիշում են ժամանակում անցած, իսկ ներկայում ես չկամ: Դու չվախենաս ժամանակից, բայց և չատես նրան: Կարողացի'ր կառավարել ժամանակը, չթողնես հանկարծ` նա քեզ կառավարի, այլապես կհայտնվես իմ վիճակում:
   Գիտեմ`կարոտել ես ինձ: Արցունքներդ խեղդում են ներսիդ կարոտը: Սիրում եմ անձայն լացը, ես չեմ խանգարի քեզ, լա'ց,փոքրի'կս, լա'ց առանց ձայնի, թող մաքրվի ներսումդ ամեն ինչ, իսկ ձայնով լալիս ամեն ինչ չէ, որ դուրս է գալիս ներսիցդ, կենտրոնանում ես ձայնի վրա և մոռանում դատարկել ներսդ: Սիրի'ր լռությունը. այն ամեն ինչ արժե, մարդիկ գնահատում են լռությունը, բայց չեն սիրում: Քանի որ կարծում են, թե նրանց չես հասկանում, իսկ հասկանալու համար պետք է լսել: Իսկ դու հիմա ինձ լսում ես ու շատ լավ հասկանում: Կհանդիպենք դեռ, ի">

Խոսք ընդ քեզ


Խոսք ընդ քեզ

Ես ամեն առավոտ քեզ այցի կգամ արևի շողով,
Որ քեզ ասեմ բարի լույս, ի'մ հրեշտակ,
Իսկ գիշերը քեզ այցի կգամ լուսնի տեսքով,
Որ քեզ ասեմ բարի գիշեր, ի'մ Լուսինե…

   Կներես ինձ փոքրիկս: Գիտեմ` շատ հարցեր ունես, բայց խոսքս չեմ ուզում կիսատ թողնել: Հարցերը մարդուն կործանում են, քանի որ նա այնքան ժամանակ է հատկացնում պատասխան որոնելու համար, որ խճճվում է կոշիկի թելերի պես, որոնք ոտքի տակ պիտի ընկնեն ու վայր գցեն քեզ: Մի' գայթակղվիր հարցերով: Օրդ սկսվելու է արևով, չզարմանաս, որ մի օր ամպամած սկսվի օրդ, այն քեզ պետք է գալու, որ կարոտել սովորես ուրախությանը: Եվ պետք չէ տխրել մռայլ օրից: Իրականում օրը խավար չէ, ամեն ինչ որոշվում է իրերի նկատմամբ ունեցած քո վերաբերմունքով. կարողացիր տեսնել լույսը… Արևոտ օրերը քեզ թույլ չեն տալիս մտքերդ ծանրաբեռնել հույզերով, իսկ մռայլ օրերի ժամանակ դու սկսում ես վերհիշել անցած- գնացած օրերը ու կարոտել: 
   Չխռովես, չփակվես ինքդ քո ներսում, դուռդ բացող չի լինելու, ու հանկարծ չսպասես, որ բացեն, չսպասես ոչնչի: Մարդիկ առանց այդ էլ կյանքի մեծ մասը սպասում են. սպասումից ավելի կարևորը կա: Ես չեմ ուզում քեզ համար հեշտ ճանապարհ ուղղեմ, դու ինքդ պետք է հասկանաս ամեն ինչ, դու դեռ կհասցնես մենակ մնալ, իսկ հիմա թող, որ շրջապատեն քեզ մարդիկ, միևնույնն է, իրենք կհեռանան իրենց ոտքով, դու դեռ չես հասցնի ընտելանալ նրանց: Ամեն ինչ չէ, որ քո երջանկության ուղի է դառնալու: Մարդիկ օր օրի են մեծանում, բայց ոչ բոլորն են հասունանանում: Օրերդ պիտի լցնեի խինդով ու ջերմությամբ, ափսոս… կյանքս անավարտ մնաց: 
Ախ, ժամանակ: ժամանակը անցնում է, ինչպես կցանկանայի հետ բերել ժամանակը և իմ անդարձ օրերում լինեի քեզ և մայրիկիդ հետ: Ների'ր հորդ, ի'մ լուսին, գերի դարձա ժամանակին և կորցրի նրան կառավարելու շնորհս... դարձա գերի ընդմիշտ: Ինձ հիմա հիշում են ժամանակում անցած, իսկ ներկայում ես չկամ: Դու չվախենաս ժամանակից, բայց և չատես նրան: Կարողացի'ր կառավարել ժամանակը, չթողնես հանկարծ` նա քեզ կառավարի, այլապես կհայտնվես իմ վիճակում:
   Գիտեմ`կարոտել ես ինձ: Արցունքներդ խեղդում են ներսիդ կարոտը: Սիրում եմ անձայն լացը, ես չեմ խանգարի քեզ, լա'ց,փոքրի'կս, լա'ց առանց ձայնի, թող մաքրվի ներսումդ ամեն ինչ, իսկ ձայնով լալիս ամեն ինչ չէ, որ դուրս է գալիս ներսիցդ, կենտրոնանում ես ձայնի վրա և մոռանում դատարկել ներսդ: Սիրի'ր լռությունը. այն ամեն ինչ արժե, մարդիկ գնահատում են լռությունը, բայց չեն սիրում: Քանի որ կարծում են, թե նրանց չես հասկանում, իսկ հասկանալու համար պետք է լսել: Իսկ դու հիմա ինձ լսում ես ու շատ լավ հասկանում: Կհանդիպենք դեռ, ի'մ լուսին, ամեն լիալուսնի կհանդիպենք….

Ցունամի
Փետ 02

գրքից

Պատժվում են ոչ միայն դավաճանության համար, այլ նաև հավատարմության համար... Աշխատիր ապրել դավաճանության և հավատարմության արանքում..
Արշակ 2-րդ
Փետ 02

Անհաս Խորհուրդ


Մարդիկ իրենց մեջ կուտակած ցավը դատարկում են լացով, իսկ դու գիտես ինչպե՞ս են ծառերը դա անում: Նրանք տերևաթափ են լինում: Մարդիկ այդ ամենը անում են գիշերը: Ծառերը այնքան խելացի են, որ տերևաթափ են լինում օրը ցերեկով....
հեղինակ՝ Ցունամի
Հուն 30

8 հետաքրքիր մտքեր Ալեքսանդր Դյումայից

1.Մի կառուցիր օդային ամրոցներ,որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա:
2.Իրարից հեռու լինելը մարդկանց բաժանում է ոչ պակաս,քան մահը:
3. Ժամանակ է պետք , որ արցունքներից մշուշված աչքերը կրկին սրատես դառնան:
4.Իրականում ինչ  է կյանքը-սպասում մահվան նախասենյակում:
5.Ամեն մի կեղծիք դիմակ է,իսկ դիմակը ,որքանել լավ պատրաստված լինի այն,միշտ կարելի է տարբերել իսկական  դեմքից,եթե ավելի մեծ ուշադրությամբ նայես նրան:
6.Մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է 2 բառի մեջ՝ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ:
7.Ամեն մի դժբախտության դեմ կա 2 դեղ՝ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:
8.Երբեք ուշ չէ լռելը,եթե գիտես,որ ստում ես:
3

0

146

Հուն 17

Ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրի միևնույնն է սպին մնում է

Կար  չկար  մի  շատ  շուտ  բռնկվող  ու  անզուսպ  տղա  կար:
Մի  օր  նրա  հայրը  կանչում  է  որդուն  և  տալիս  է   մի  պարկ  լցված   մեխերով   և  ասում,  որ  ամեն անգամ,  երբ  չկարողանա  իր  բարկությունը  զսպել,  թող  մեկ  մեխ  խփի  գերանի  վրա:Առաջին  օրը  գերանին  մի  քանի  մեխեր  հայտնվեցին:Հաջորդ  շաբաթ  նա  սովորեց  ավելի  զուսպ   լինել  և  մեխերի  թիվը  կրճատվեց:Երիտասարդը  հասկացավ,  որ  ավելի  հեշտ  է  զսպել  իրեն,  քան  մեխ  խփել:Վերջապես  եկավ  այն  օրը,  որ  նա  կարողացավ  իրեն  ամբողջովին  տիրապետել  և  ոչ  մի  մեխ  չխփեց:
Այդ  մասին  պատմեց  հորը,  և  հայրն  այս  անգամ  ասաց  նրան,  որ  ամեն  անգամ,  երբ  կարողանա  զսպել  իրեն  և  չբարկանա  թող  մի  մեխ  հանի:
Ժամանակն  անցնում  էր...
Եվ  ահա  այն  օրը,  երբ  գերանին  ոչ  մի  մեխ  այլևս  չկար:Նա  եկավ  հոր  մոտ   և  պատմեց  նրան  այդ  մասին:Հայրը  նրան  տարավ  գերանի  մոտ  և  ասսց.<
միևնույն  է... սպին  մնում  է>>:
http://www.youtube.com/watch?v=7RfQvnBrpHU
Հուն 17

24   տարեկան  տղան  նայում  է  գնացքի  պատուհանից դուրս  և  բացականչում.
-Հայրի՞կ,  նայի՞ր, ծառերը  մնացին  հետևում:
Հայրը  ժպտաց,  իսկ  հեռու  նստած  երիտասարդ  զույգը  կարեկցանքով  նայում  էր  24 -ամյա  տղայի  երեխայական  վարքագծին:
Հանկարծ  տղան  նորից  բացականչեց.
-Հայրի՞կ,  նայի՞ր,  ամպերը  վազում  են  մեզ  հետ:
Երիտասարդ  զույգը   չդիմացավ  և ասաց  ծեր  հորը.
- Ինչո՞ւ  չեք  ձեր  որդուն  ցույց  տալիս   մի  լավ  բժշկի:
-Ցույց  տվել  եմ,- պատասխանեց  հայրը,-մենք  հենց  հիմա  վերադառնում  ենք  հիվանդանոցից:
Ծննդյան   օրվանից  իմ  որդինկույր  էր,  իսկ  հիմա  նա  տեսնում  է:
Յուրաքանչյուր  մարդ  մոլորակի  վրա  ունի  պատմություն:
Մի  դատեք  մարդկանց, քանի  դեռ  նրանց  լավ  չեք  ճանաչում:
Միգուցե  ճշմարտությունը  ձեզ  զարմացնի:
Մտածեք  մինչև  որևէ  բան  ասելը...
http://www.youtube.com/watch?v=dZ0-68Ptbb0