Այսօրվա փոստս դասական ոճն է: Կնոջ զենքերից մեկը նրա արտաքին տեսքն է : Արտաքին տեսքին կարևորություն է տրվում գրեթե բոլոր վայրերում:
Կնոջ համար լավագույն տարբերակը դասական հագուստ է
Ձեզ եմ ուզում ներկայացնեմ հագուստների և կոշիկների տեսականի: Ասեմ որ հագուստը մեծ նշանակություն ունի մարդու արտաքինի վրա, որքան ճիշտ ընտրված լինի մեր հագուստը այնքան ավելի գեղեցիկ ու ինքնավստահ կլինենք մենք: Հագուստը մեզ ոչ միայն գեղեցկություն այլ նաև ինքնավստահություն է տալիս:
Շատ մարդիկ, հատկապես աղջիկները, իրենց գեղեցկությունը կապում են իրենց մազերի հետ: Նրանք ստեղծում են իրենց համահունչ և համապատասխան սանրվածքներ որոնք հավանում են նաև ուրիշները: Բայց կան մարդիկ ովքեր չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ սանրվածք կարելի է ունենալ և այդ հարցում հետևում են հայտնի մարդկանց: