Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 16

Բարբարա Պալվին

Բարբարա Պալվինը Հունգարիայի ամենահայտնի մոդելն է : Իր մոդելային կարիերան սկսել է 2006 թվականին ՝ 13 տարեկան հասակում :
2006 թվականից Բարբարան  աշխատել է Ասիայում : Նկարահանվել է ճապոնական Spur ամսագրի համար : 2009 թվականից սկսել է աշխատել img խոշոր մոդելային գործակալությունում , որտեղ նրա կարիերան սկսել է վերելք ապրել : Նա նկարահանվել է Jalouse ամսագրի ապրիլյան համարում , մասնակցել է իտալական Vogue ամսագրի լուսանկարչական նկարահանումներին , հայտնվել է ֆրանսիական L' Officiel ամսագրի կազմին :
Բարբարայի համար առաջին շոուն դարձավ  Prada-Ի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրումը 2010 թվականին Միլանում : Այդ իրադարձությունը կարելի է համարել նրա կարիերայի թռիչքը : Նա հրավիրվել է մասնակցելու այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին , ինչպիսիք են ՝Miu Miu , Nina Ricci , Giles , Louis Vuitton : Նա մի քանի անգամ հայտնվել է ռուսական նորաձևության հրապարակումների էջերում :
Բարբարան համատեղում է մոդելային աշխատանքը և համալսարանում սովորելը :

7

10

1318