Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 03

Մեր իրականությունը.....

Մենք պատրվակներ ենք հորինում, երբ չենք կարողանում բացատրել երևույթը:Մենք մեղավորներ ենք փնտրում, երբ չենք կարողանում հանձն առնել մեր մեղքը:Մենք ամեն ինչ բարդում ենք բախտին, ճակատագրին, չհասկանալով, որ իրականում մենք ենք ամեն ինչի մեղավորը, որ մեր չմտածված խոսքերն են մեզ վատ դրության մեջ դնում:Հենց դա է ու դրա պատճառով:Երբեմն կարծում ենք, որ <<լավ տեղը դրեցինք>> ինչ-որ մեկին կամ տեղին արտահյտություն արեցինք, բայց հենց այդ խոսքերն են դառնում արցունքների ծնողը, բոլոր տեղի-անտեղի քննադատություններն են դառնում բաժանման պատճառ, բոլոր բամբասանքներն են մեզ հավասարեցնում հողին: Երբևէ զգացե՞լ եք տխրության համը, արցունքների աղիությունը:Դժվար է իրականում թախիծն ամուր ու խնամքով թաքցրած պահել, դժվար է լինել սիրած էակի կողքին ու նայելով գեղեցիկ աչքերին` չասել, որ սիրում ես, չգրկել ամուր ու պարզապես չապրել...Կամ էլ ապրել, բայց առանց երջանկության բերկրանքը համտեսելու:Արդյոք հե՞շտ է խաբված ու դավաճանված զգալ, ինչ-որ մեկին կորցնել, ինչ-որ մեկին երազել...Ու դրան զուգահեռ գիտակցել, որ այդ ինչ-որ մեկը ինչ-որ ուրիշ մեկի համար է նախատեսված, ինչ-որ ուրիշ մեկի կողքին է երջանիկ զգում:Կյանքում ամեն ինչ չի, որ մեր ուզածով է լինում և երբեմն մեր մեղքի <<համեստ>> բաժինը կա դրա մեջ:Այո', մեկ-մեկ թվում է շատ քիչ բան ես ասել կամ արել, բայց դա էլ ունակ է խորը հետք թողնել մարդու վրա, խորացնել նրա սերը կամ ատելությունը դեպի քեզ ու կյանքը...Երբեմն մեծանում ենք, չզգալով կյանքի սրընթաց սլացքը, այդ գնացքից ուշացած մարդկանց արցունքները:Ի՞նչ վատ է որ, մեր դեմքին ժպիտ է, մենք չենք ուշացել այդ գնացքից, մենք կուշտ ենք, քնելու տեղ ունենք...Ի՞նչ կարևոր են ուրիշները:Չենք նկատում մարդկանց ու ես պաարզ զգում եմ ուրիշների անտարբերությունը, նկատում եմ մարդկանց, ովքեր ամեն օր կանգնում են ու գումար մուրում, բայց դրա կարիքը չունեն...Ու երբ ուրիշ մեկին օգնությունդ ես առաջարկում, հաստատ կլսես այնպիսի բառեր, որոնք հատուկ չեն իրապես դժվար կյանք տեսած մարդկանց:Ասում ենք ԺՊՏԱ, կանցնի, կգնա, կմոռացվի, բայց մենք չենք հայտնվել նման իրավիճակում, մենք չենք հասկանա հարցի լրջությունը...Բայց մեր հասարակությունը երբևէ չի էլ հասկանա անտարբեր չլինելու ու բարեհամբույր գտնվելու կարևորությունը:Կյանքը բումերանգ է...Օգնի'ր, որ զգաս ու գտնես պատասխանը:Օգնությունիցդ հետո միանգամից չեն թափվի աստղեր կամ էլ թղթադրամներ` որպես երախտիքի նշան, բայց ինչ-որ մի օր, ինքը` ամենազորը, ամենաուժեղը, ամենաբարին, ամենասուրբը` Աստվածը, կփրկի քեզ բարդ իրավիճակից: Մենք մեր կյանքում շատ անհաջողություններ ենք ունենում, բազում հիասթափություններ ու բնականաբար սկսում ենք ասել. <<Մարդ պիտի մի քիչ բախտ ունենա էլի>>: Ու մենք, նվաստներս, չենք կարողանում գնահատել ՎԵՀՈՒԹՅԱՆ շնորհը, չենք կարողանում գոհ լինել ԱՍՏԾՈւ նվերնեից` կյանք, լույս, լսողություն...Մենք ամեն ինչ համեմատում ենք գումարի հետ...Ամեն ինչում տեսնում ենք մեր կամ սիրած տղայի սխալները, չհասկանալով, որ <<ՍԻՐՈՒՄ ԵՄ>> ու <<ԿՆԵՐԵՍ>> արտահայտությունները հենց մեր կյանքի ուղին փոխելու համար են:Մենք կույր ենք, բայց որ ԱՍՏԾՈՒ ցանկությամբ...Մենք կույր ենք մեր ցանկությամբ, մեր արարքներով և շատ հնարավոր է, որ մի օր ՏԻՐՈՋ ցանկությամբ կուրանանք, քանզի շատ ենք թերագնահատել նրան, շատ ենք բողոքել, շատ ենք մտածել նրա անարդարության մասին...Սա բոլորիս չի վերաբերում, սրանց մեջ բոլորս չենք, այդ թվում և ես:Բայց շատերը կգտնեն իրենց ՄԵՐ մեջ: Ապրելով կյանքում, որտեղ շատ է կեղծիքը, որտեղ շատ են անարդարությունները, պլանավորված քայլերը, ամեն օր անգիտակցաբար <<լվանում ենք մեր ուղեղը>> ու դնում ավտոմատ կառավարման վրա:Հասկացե'ք, ուշ չէ սիրել, ուշ չէ քայլել մաքուր ճանապարհով, ուշ չէ հասկանալ...Միայն ցանկություն է պետք...ԻՐԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ... Ամեն բանի վերջ նոր սկզբի մեկնարկ է...Եվ ամեն փակվող դռնից հետո բացվում է ավելի լավը, բայց երբեմն մենք այդ դռանը մեջքով ենք կանգնում...:-(
DNL
5

0

774

Հուն 02

Էմոներ (իրականություն) Առաջին մաս


Էմոները էմեցիոնալ մարդիկ են . Նրանք ինքնասպանություն չեն ցանկանում գործել. Նրանք ապրում են  սպասելով թե երբ կգա ազատությունը, արդարությունը . Նրանք   շատ զգայուն են . Ամպայման չէ որ հագնվեն սև և վարդագույն. Նրանք կարող են վառ հագնվել , կամ   վանդակավոր վերնաշապիկ.. Հագնում են ոչ միայն կեդեր  այլ և կոշիկներ և այլն.........    





էմո
10

58

1763