Copy SMS

Հուն 15

«Սարսափելի պատահար» Բաքվում. հայտնաբերվել է ՀՀ քաղաքացու անունով վարորդական վկայական


Բաքվում «սարսափելի պատահար» է գրանցվել. հայտնաբերվել է ՀՀ քաղաքացու անունով վարորդական վկայական։
Minval.az–ի տեղեկություններով՝ փաստաթուղթը գտել են Բաքվի Սաբունչինի շրջանում։ Oxu.Az–ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հայտնել են, որ Բաքիխանով ավանի Մեհմանդարովի փողոցի համար 8 տան բնակիչ, 1979–ին ծնված Իլքին Մամեդովն իր տան առջեւ գտել է հային պատկանող փաստաթուղթ։
Իլքին Մամեդովը փաստաթուղթը փոխանցել է Սաբունչինի շրջանի ոստիկանական վարչության 13-րդ բաժանմունք։ Հաղորդվում է, որ փաստաթուղթը ՀՀ քաղաքացի, 1982-ին ծնված Ալեքսանդր Առաքելյանի անունով վարորդական իրավունք է, որը տրվել է քաղաքացուն 2014–ի օգոստոսի 27-ին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։
Վարորդական վկայականը BC կարգի է, համարը՝ «RG 052597»։
Կատարվածի մասին զեկուցել են Սաբունչինի պետական անվտանգության ծառայություն։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Հուն 29

Հայերի կարմիր հեքիաթը կամ Չսպիացող վերք

Բարև բոլորին:այս անգամ որոշեցի անդրադառնալ մի թեմայի,որը,ցավոք,երբեք չի կորցնի իր արդիականությունը՝Եղեռն...
Ընտրեցի հենց այս թեման ցույց տալու համար,որ մենք միշտ հիշում ենք,որ միայն մեկ օրը չէ,որ միավորում է մեզ: