Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 07

Հումորային նկարների հավաքածու

Ողջույն հայություն...
Եկեք մի փոքր ուրախանանք:Ձեզ եմ ներկայացնում ուրախ, զվարճալի, հետաքրքիր, հումորային ու նմանատիպ այլ նկարներ:
Օգտվելով առիթից շնորհավորում եմ O.C.C. խմբի բոլոր անդամներին:Իմ կարծիքով հետաքրքիր միտք էր այս խմբի ստեղծումը:Իմ այս գրառումն էլ նվիրում եմ ձեզ ♥
Հուն 01

Հարսի զգեսներ

Յուրաքանչյուր աղջիկ հոգու խորքում մտածում և երազում է հարսի շորի մասին: Իհարկե տգեղ աղջիկ չկա, ինչպես որ տգեղ ծաղիկ, բայց հարսի շորով յուրաքնչուր աղջիկ յուրօրինակ ձևի սիրուն է:

կարծում եմ սա շատ վուլգառ է և բոլորվին էլ հարսի տեսք չէ.
5

22

6090

Մայ 30

Իմ գրած բանաստեղծություններից




Մայրիկիս
Ինձ կյանք ես տվել մայր իմ թանկագին
Ու կյանքս լցրել սիրով, բարիքով
Ու երբ նայում ես ու թաքուն ժպտում
Աչերտ սիրուն այրում է հոգիս,
Եվ քո ժպիտը ինձ ժպիտ տալիս:
Դու այնքան լավն ես այնքան հաճելի
Որ բարություն ես սփռում քո շուրջը:
Երբեմն շատ խիստ, երբեմն դաժան
Բայց բոլորից լավ ու բոլորից թանկ 
Իմ ՄԱՅՐ սիրելի:

                         Հայրիկիս- Դավիթ
Դու մեր տան սյունես ամուր, մեր տան հույսն ու ապագան
Առանց քեզ մեր տունը դատարկ է կարծես և ավերակված:
Վառվում է քեզ հետ ճրագը մեր տան ու քեզնով լցվում
                                                      տունը մեր դատարկ:
Իրիկնաժամի կիսախավարում, երբ տուն ես գալիս
Թեկուզ խավար էլ լինի մեր տանը խավարը իսկույն
                                               լույսով ես լցնում:

Թե գնում ես գնա
Թե գնում ես, ես ինչ անեմ?
Ինչպես կանգնեմ ես քո ճամփին:
Թե գնում ես այնպես գնա
Որ սրտումս վերք չմնա:
Պահիր քեզ հետ մեր հուշերը
Մեր մոռացված հին օրերը:
Պահիր քեզ հետ ու միշտ հիշիր
Սիրել եմ քեզ ու կսիրեմ քանի դեռ կամ:
Չմոռանաս դու մեր սերը,
Եթե արդեն չես մոռացել
Դու այրեցիր իմ հույսերը
Բայց հուշերս գոնե պահիր:

Ես քեզ սպասում եմ
Ես քեզ սպասում եմ, սպասում ամեն օր
Սպասում եմ հույսով, սպասում կարոտով,
Որ կգաս իմ սեր
Կգաս ու նորից դու ինձ սեր կտաս:
Կգաս ինչպես միշտ, հենց այն ժամանակ
Որ դադարում է սիրտս քեզ սպասել
Որ իմ մեջ նորից մարում է հույսը:
Կարձես զգում ես թե հոգուս խորքում
Սրտիս անկյունում թե ինչ եմ ապրում
Դու վախենում ես ինձ կորցնելուց
Բայց սիրուս համար չես էլ պայքարում:
Մեկ է սպասում եմ սպասում որ կգաս
Մի գեղեցիկ օր ինձ այցի կգաս....
 
Դաժան կյան
Ախ այս կյանքոմ դաժան, տխուր 
Ես չտեսա ուրախ մի օր
Ուրախ օրս թռավ անցավ
Երբ մանուկ էի, խենթ մի էակ:
Ու կարծում էի թե կյանքը այս
Ճանապարհ է ուղիղ և հարթ:
Սխալվեցի ես շատ անգամ
Բայց չփոխեց կյանքը ինձ, 
Ես մնացի նույն աղջիկը
Որ հավատաց սպասեց իզուր
Ուրախ օրվան, որ անցել էր դեռ շատ վաղուց:
 
14

10

1063

Մայ 29

Բանջարեղենը և մաշկը


Պոմիդոր։ 
Մաքրում Է յուղոտ  մաշկը  և սնուցում չոր մաշկը։

Վարունգ։ 
Փափկացնում Է բորբոքված մաշկը, սպիտակեցնում, երիտասարդացնում։





Կարտոֆիլ։
 Խաշած վիճակում հանդիսանում Է լավ սնուցիչ։ Օգտակար Է հատկապես թուլացած մաշկի համար: Մաքրել կարտոֆիլը, տրորել, ավելացնել կաթ և տաք վիճակում դնել դեմքին։





Կաղամբ։ 
Թարմացնում և հարթեցնում Է մաշկը։ Բուժում Է ճաքճքած տեղերը։



Գազար։ 
Բուժում Է բորբոքված մաշկը, երիտասարդացնում Է այն։ Խորհուրդ Է տրվում ինչպես յուղոտ, այնպես Էլ չոր մաշկի Համար։ Սիստեմատիկ օգտագործման դեպքում գազարի հյութր մաշկը դարձնում Է հարթ և տալիս է նարնջի գույն։

Դիմակը պետք Է անել մաքուր դեմքին և պարանոցին։
Դիմակ չի կարելի անել աչքերի տակ և շրթունքներին։
Որպեսզի   դիմակի  ազդեցությունը   ուժեղ  լինի,   դեմքը պետք է  շատ հանգիստ լինի, մկանները թուլացած, նախընտրելի է հորիզոնական դիրքը։
Դիմակը  դեմքին  պետք Է թողնել 15—20 րոպե, որից հետո, պետք Է բամբակով հեռացնել և լվանալ գոլ ջրով։
Որոշ դեպքերում դիմակը լվանալուց հետո դեմքին յուղային շերտ Է մնում, մաքրել պետք չէ։
4

6

3819