Copy SMS

Օգս 24

Երաժշտական "Բարև ձեզ" :)

Ողջույն քոփի-փեսթյան ժողովուրդ! :)
Վաղուց հետևում եմ այս կայքին և պարբերաբար կարդում եմ այստեղ տեղ գտած հետաքրքիր գրառումները (որոնք, ի դեպ, բավականին շատ են): Նույնիսկ ձեզ չճանաչելով՝ արդեն հասցրել եմ սիրել: Շա՜տ հետաքրքիր ու պոզիտիվ մարդիկ եք, ինչպես և ձեր գրառումները:
Եվ այսպես, ի վերջո որոշեցի ինքս էլ գրանցվել այս կայքում, քանի որ ազատ ժամանակ ներկա պահին շատ ունեմ և կարող եմ պարբերաբար կիսվել ձեզ հետ հետաքրքիր նյութերով ու մտքերով: 
Հուսամ՝ կկարողանամ դառնալ այս ինքնատիպ կայքի ու դրա պոզիտիվ մասսայի լիիրավ անդամը:
Իսկ առաջին գրառմանս թեման իմ ամենաիրելիներից է:
Այսօր ուզում եմ կիսել ձեզ հետ իմ սիրելի երաժշտությունը;
Կարծում եմ՝ այստեղ կան դասական ռոքի սիրահարներ:)
Եվ այսպես՝ 80-ականներ, դասական ռոք, մատո՜ռ!!!


5

54

1727

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 24

Աստղային դաջվածքներ: Մաս 1: ՋՈՆԻ ԴԵՊՊ

  Ջոնի Դեպպ.. դերասան, ում մարմնավորած յուրաքանչյուր կերպար յուրահատուկ է և անկրկնելի: Նրա մասնակցությամբ ցանկացած ֆիլմ դիտվում է մեկ շնչով:
  Առաջին դաջվածքը Ջոնին արեց 17 տարեկանում: Ինչպես հայտնի է նա արմատներով Հնդկաստանից է, դրանից ելնելով ուսին դաջեց հնդկացու գլուխ փետրավոր զարդարանքով:

8

13

1927