Copy SMS

Սեպ 23

Մերժվող մահապարտը (պոեմ)


Ողջույն, հարգելի՛ ընթերցողներ: Ուզում եմ ձեզ ներկայացնել իմ նոր ստեղծագործություններից մեկը՝ ՛՛Մերժվող մահապարտը՛՛ պոեմը, որը համարում եմ իմ ստեղծագորական կյանքում գլուխգործոց: Այստեղ նշված են իմ հարազատներից մեկի ծանր, մահամերձ ապրումների մասին իմ ունեցած մտորումները:


16

24

2283

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 21

Կյանքը տողերում...

Բանաստեղծական կյանքը գերել է ինձ միշտ։ Կարդալով մեծ գրողների պոեզիաները ես հարցնում էի ինքս ինձ արդյոք ես ի վիճակի եմ գրել այնպիսի բանաստեղծական գործեր որոնցով կկարողանամ դառնալ հանրահայտ ամբողջ աշխարհում ու սկսեցի գրել։ Մանկական երազանքը ժամանակի ընթացքում հանգավ ինչպես այրվող նավը հսկայական օվկիանոսում, բայց ես շարունակում եմ գրել։ Մանկան երազանքը դարձավ սովորույթ ու կատարելագործվելու նպատակ, այնուհետև պարզապես հոբբի, ժամանակի խաղալիք։ Հիմա գրելը իմ կյանքի մի մասնիկն է։ Սերը, ընկերությունը դավաճանությունն ու ցավը, որքան հաճելի է երբ ներկայացնում ես նրանց տողերում, կարծես այդ կերպ ես ազատվում եմ նրանց ցավից։ Սակայն երբեմն նույնիսկ նրանք չեն բավարարում զգացմունքներս ամբողջովին վերարտադրելու համար։

5

0

1658

Սեպ 12

Գուցե անվեռնագիր

ՈՒ գիշերվա հետ տխրությունը մեծանում է, դառնում անգութ մի հրեշ ու լցնում հոգիս... ՈՒ տխրության անհագ կարոտից սիրտս թպրտում է կարծես...
Անձրև...Քամի...
Տձև դեմքեր, որ զուրկ են երազից...