Copy SMS

Հուն 26

Մեռելածին անմահները|Արթուր

Մենակ էր…թերևս, ինչպես միշտ: Արթնացավ գարնանային այրող արևի շողերի ջերմությունից: Ժամը վեցն էր: Բացվող արշալույսի շղարշի ներքո նա իրեն գտավ հատակին: Երևի նորից չէր հասել անկողնուն… Արդեն բնազդաբար ձեռքը տարավ պահարանին, փորձելով վերցնել ինչ որ բան, բայց շոշափեց միմիայն դատարկություն: Շրջվեց և տեսավ, որ սրճի բաժակը չկա: Դատարկություն…սկսեց նորից մտածել դատարկության մասին, փորձեց մի քանի անգամ բռնել կամ էլ գեթ շոշափել օդը, թեկուզև գիտեր որ չի կարողանալու: Վերադարձավ իրականություն և մի պահ շանթահար կանգնեց, դեմքը ջղաձգվեց, բայց իսկույն
3

0

148

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Փետ 05

Միայն թե հասկանայիր Վար ու ցանքս քամին տարավ, Ա՜խ, ձեռքերս շատ են հոգնել, Ինչպե՞ս ելնի տանս ծուխը, Երբ օջախս մնաց անտեր… Մենակ լինելն այնքան հեշտ է, Բայց ձմեռը ցուրտ կլինի, Ինչպե՞ս ապրեմ ես, անհոգի, Երբ դու չկաս կյանքիս կողքին։ Թե գիշերը այդ հասկանար, Որ կկորչեմ ձմռան ցրտում, Ինձ խղճալով գեթ ուշանար, Մինչև պահեմ քեզ իմ գրկում։ Ցունամի 15.09.2016թ.


Միայն թե հասկանայիր

Վար ու ցանքս քամին տարավ,
Ա՜խ, ձեռքերս շատ են հոգնել,
Ինչպե՞ս ելնի տանս ծուխը,
Երբ օջախս մնաց անտեր…

Մենակ լինելն այնքան հեշտ է,
Բայց ձմեռը ցուրտ կլինի,
Ինչպե՞ս ապրեմ ես, անհոգի,
Երբ դու չկաս կյանքիս կողքին։

Թե գիշերը այդ հասկանար,
Որ կկորչեմ ձմռան ցրտում,
Ինձ խղճալով գեթ ուշանար,
Մինչև պահեմ քեզ իմ գրկում։
Ցունամի
15.09.2016թ.