Փետ 07
Ներե՞մ
Ինձ մի սոսնձիր կոտրելուց հետո,
Եվ ինձ մի ասա <<Ներիր սիրելիս >>,
Մի դավաճանիր սիրելուց հետո,
Սիրելուց հետո դա ցավ է տալիս։
Ներումս վաղվա մեղքն է լինելու,
Իսկ քո մեղքերից ես եմ նեղվելու,
Արցունքիս միջից քեզ ձայն եմ տալու,
Իսկ դու այդ ձայնը չես էլ լսելու։
Սերն ու վայելքը Աստված է տալիս,
Ներումը նույնպես Աստծուց է գալիս,
Բայց թող ինձ ների հենց ինքը Տերը,
Որ քո մեղքերին ներում չեմ տալիս։
Գնա սիրելիս,եղիր բախտավոր`
Թող քո օրերը ծաղկեն ու փթթեն,
Բայց այս աշխարհում մարդն առաջինը,
Ինքն է իր հոգուց ներում ստանում։
Եվ ինձ մի ասա <<Ներիր սիրելիս >>,
Մի դավաճանիր սիրելուց հետո,
Սիրելուց հետո դա ցավ է տալիս։
Ներումս վաղվա մեղքն է լինելու,
Իսկ քո մեղքերից ես եմ նեղվելու,
Արցունքիս միջից քեզ ձայն եմ տալու,
Իսկ դու այդ ձայնը չես էլ լսելու։
Սերն ու վայելքը Աստված է տալիս,
Ներումը նույնպես Աստծուց է գալիս,
Բայց թող ինձ ների հենց ինքը Տերը,
Որ քո մեղքերին ներում չեմ տալիս։
Գնա սիրելիս,եղիր բախտավոր`
Թող քո օրերը ծաղկեն ու փթթեն,
Բայց այս աշխարհում մարդն առաջինը,
Ինքն է իր հոգուց ներում ստանում։