Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 11

Իսկ դուք գիտե՞ք, որ


Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:
Մրջյունները երբեք չեն քնում
Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը
Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
Մայ 11

Եթե իմանայիր, եթե իմանայիր, եթե իմանայիր...

 


Եթե իմանայիր, որքան եմ լաց եղել ես,
Քո գնալուց հետո, որքան եմ քեզ փնտրել
Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները,
Ու սարքեին մի լիճ, որ լողային աստղերը...
 
Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները,
Ու նրանց պատմեին սիրո մասին աստղերը,
Նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է,
Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը:
Մայ 09

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9 -Ը՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐԸ

 Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալից տոն է: Այն իր մեջ ամփոփում է, ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափար: 
     Այսօրվա, մերօրյա, նորօրյա հերոսների կատարածը շարունակությունն է մեր նախորդների կերտած պատմության: 
     Հազարավոր ազատամարտիկներ չտեսան իրենց իսկ կռած հաղթանակը, կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության: Նրանց անունները ոսկե տառերով գրվեցին հայոց ազատամարտի պատմության մեջ: Փ՜առք բոլոր նրանց, ովքեր տարիներ առաջ, իրենց կյանքի գնով կռեցին հաղթանակներ, մեր այսօրվա խաղաղ օրվա համար: