Copy SMS

Փետ 06

Նորից

Նորից ցավ,թախիծ ծնվեց հոգուս մեջ,
Նորից մի նոր երգ ծագեց մտքիս մեջ,
Նորից ու նորից ուզում եմ լացել,
Ուզում եմ հեռու՜ հեռուներ՜ փախչել:

Ուզում եմ մարդկանց ժպիտ պարգեվել,
Մեծ հույս ու հավատ նրանց ներշնչել,
Ալ վարդեր կուզեմ մորս նվիրել,
Իմ ամբողջ կյանքը նրան ընծայեմ: 

Ասում են կյանքում ուժեղն է լացում,
Ասում են լացը ցավ է մեղմացնում
Ասում են լացիր որ հանցստանաս,
Ասում են՝ սակայն ո՞վ կհասկանա:

Լացել եմ ուզում երվ ես մենակ եմ,
Երբ մտքերիս մեջ խորասուզված եմ,
Անվերջ հուզվում եմ,մեկ-մեկ սուզվում եմ,
Կեղծ ժպիտներից արդեն հոգնում եմ:

Լուսինե Պեպանյան
Փետ 05

վերադարձա

Բարև բոլորին  : Երկար ժամանակ է ինչ չէի մտել Քոփիի իմ էջ ինչ-ինչ պատճարնեով:Ահագին բան է փոխվել ես ամիսների ընթացքում ակտիվացել եք :Զգում եմ,որ մեր երիտասարդությունը բավականին մտածող է:Շարունակեք նույն տեպմերով ես էլ այսուհետ կաշխատեմ ավելի հաճախ նյութեր հրապարակել:
Փետ 05

Միայն թե հասկանայիր Վար ու ցանքս քամին տարավ, Ա՜խ, ձեռքերս շատ են հոգնել, Ինչպե՞ս ելնի տանս ծուխը, Երբ օջախս մնաց անտեր… Մենակ լինելն այնքան հեշտ է, Բայց ձմեռը ցուրտ կլինի, Ինչպե՞ս ապրեմ ես, անհոգի, Երբ դու չկաս կյանքիս կողքին։ Թե գիշերը այդ հասկանար, Որ կկորչեմ ձմռան ցրտում, Ինձ խղճալով գեթ ուշանար, Մինչև պահեմ քեզ իմ գրկում։ Ցունամի 15.09.2016թ.


Միայն թե հասկանայիր

Վար ու ցանքս քամին տարավ,
Ա՜խ, ձեռքերս շատ են հոգնել,
Ինչպե՞ս ելնի տանս ծուխը,
Երբ օջախս մնաց անտեր…

Մենակ լինելն այնքան հեշտ է,
Բայց ձմեռը ցուրտ կլինի,
Ինչպե՞ս ապրեմ ես, անհոգի,
Երբ դու չկաս կյանքիս կողքին։

Թե գիշերը այդ հասկանար,
Որ կկորչեմ ձմռան ցրտում,
Ինձ խղճալով գեթ ուշանար,
Մինչև պահեմ քեզ իմ գրկում։
Ցունամի
15.09.2016թ.
Փետ 04
Խոսք ընդ քեզ

Ես ամեն առավոտ քեզ այցի կգամ արևի շողով,
Որ քեզ ասեմ բարի լույս, ի'մ հրեշտակ,
Իսկ գիշերը քեզ այցի կգամ լուսնի տեսքով,
Որ քեզ ասեմ բարի գիշեր, ի'մ Լուսինե…

   Կներես ինձ փոքրիկս: Գիտեմ` շատ հարցեր ունես, բայց խոսքս չեմ ուզում կիսատ թողնել: Հարցերը մարդուն կործանում են, քանի որ նա այնքան ժամանակ է հատկացնում պատասխան որոնելու համար, որ խճճվում է կոշիկի թելերի պես, որոնք ոտքի տակ պիտի ընկնեն ու վայր գցեն քեզ: Մի' գայթակղվիր հարցերով: Օրդ սկսվելու է արևով, չզարմանաս, որ մի օր ամպամած սկսվի օրդ, այն քեզ պետք է գալու, որ կարոտել սովորես ուրախությանը: Եվ պետք չէ տխրել մռայլ օրից: Իրականում օրը խավար չէ, ամեն ինչ որոշվում է իրերի նկատմամբ ունեցած քո վերաբերմունքով. կարողացիր տեսնել լույսը… Արևոտ օրերը քեզ թույլ չեն տալիս մտքերդ ծանրաբեռնել հույզերով, իսկ մռայլ օրերի ժամանակ դու սկսում ես վերհիշել անցած- գնացած օրերը ու կարոտել: 
   Չխռովես, չփակվես ինքդ քո ներսում, դուռդ բացող չի լինելու, ու հանկարծ չսպասես, որ բացեն, չսպասես ոչնչի: Մարդիկ առանց այդ էլ կյանքի մեծ մասը սպասում են. սպասումից ավելի կարևորը կա: Ես չեմ ուզում քեզ համար հեշտ ճանապարհ ուղղեմ, դու ինքդ պետք է հասկանաս ամեն ինչ, դու դեռ կհասցնես մենակ մնալ, իսկ հիմա թող, որ շրջապատեն քեզ մարդիկ, միևնույնն է, իրենք կհեռանան իրենց ոտքով, դու դեռ չես հասցնի ընտելանալ նրանց: Ամեն ինչ չէ, որ քո երջանկության ուղի է դառնալու: Մարդիկ օր օրի են մեծանում, բայց ոչ բոլորն են հասունանանում: Օրերդ պիտի լցնեի խինդով ու ջերմությամբ, ափսոս… կյանքս անավարտ մնաց: 
Ախ, ժամանակ: ժամանակը անցնում է, ինչպես կցանկանայի հետ բերել ժամանակը և իմ անդարձ օրերում լինեի քեզ և մայրիկիդ հետ: Ների'ր հորդ, ի'մ լուսին, գերի դարձա ժամանակին և կորցրի նրան կառավարելու շնորհս... դարձա գերի ընդմիշտ: Ինձ հիմա հիշում են ժամանակում անցած, իսկ ներկայում ես չկամ: Դու չվախենաս ժամանակից, բայց և չատես նրան: Կարողացի'ր կառավարել ժամանակը, չթողնես հանկարծ` նա քեզ կառավարի, այլապես կհայտնվես իմ վիճակում:
   Գիտեմ`կարոտել ես ինձ: Արցունքներդ խեղդում են ներսիդ կարոտը: Սիրում եմ անձայն լացը, ես չեմ խանգարի քեզ, լա'ց,փոքրի'կս, լա'ց առանց ձայնի, թող մաքրվի ներսումդ ամեն ինչ, իսկ ձայնով լալիս ամեն ինչ չէ, որ դուրս է գալիս ներսիցդ, կենտրոնանում ես ձայնի վրա և մոռանում դատարկել ներսդ: Սիրի'ր լռությունը. այն ամեն ինչ արժե, մարդիկ գնահատում են լռությունը, բայց չեն սիրում: Քանի որ կարծում են, թե նրանց չես հասկանում, իսկ հասկանալու համար պետք է լսել: Իսկ դու հիմա ինձ լսում ես ու շատ լավ հասկանում: Կհանդիպենք դեռ, ի">

Խոսք ընդ քեզ


Խոսք ընդ քեզ

Ես ամեն առավոտ քեզ այցի կգամ արևի շողով,
Որ քեզ ասեմ բարի լույս, ի'մ հրեշտակ,
Իսկ գիշերը քեզ այցի կգամ լուսնի տեսքով,
Որ քեզ ասեմ բարի գիշեր, ի'մ Լուսինե…

   Կներես ինձ փոքրիկս: Գիտեմ` շատ հարցեր ունես, բայց խոսքս չեմ ուզում կիսատ թողնել: Հարցերը մարդուն կործանում են, քանի որ նա այնքան ժամանակ է հատկացնում պատասխան որոնելու համար, որ խճճվում է կոշիկի թելերի պես, որոնք ոտքի տակ պիտի ընկնեն ու վայր գցեն քեզ: Մի' գայթակղվիր հարցերով: Օրդ սկսվելու է արևով, չզարմանաս, որ մի օր ամպամած սկսվի օրդ, այն քեզ պետք է գալու, որ կարոտել սովորես ուրախությանը: Եվ պետք չէ տխրել մռայլ օրից: Իրականում օրը խավար չէ, ամեն ինչ որոշվում է իրերի նկատմամբ ունեցած քո վերաբերմունքով. կարողացիր տեսնել լույսը… Արևոտ օրերը քեզ թույլ չեն տալիս մտքերդ ծանրաբեռնել հույզերով, իսկ մռայլ օրերի ժամանակ դու սկսում ես վերհիշել անցած- գնացած օրերը ու կարոտել: 
   Չխռովես, չփակվես ինքդ քո ներսում, դուռդ բացող չի լինելու, ու հանկարծ չսպասես, որ բացեն, չսպասես ոչնչի: Մարդիկ առանց այդ էլ կյանքի մեծ մասը սպասում են. սպասումից ավելի կարևորը կա: Ես չեմ ուզում քեզ համար հեշտ ճանապարհ ուղղեմ, դու ինքդ պետք է հասկանաս ամեն ինչ, դու դեռ կհասցնես մենակ մնալ, իսկ հիմա թող, որ շրջապատեն քեզ մարդիկ, միևնույնն է, իրենք կհեռանան իրենց ոտքով, դու դեռ չես հասցնի ընտելանալ նրանց: Ամեն ինչ չէ, որ քո երջանկության ուղի է դառնալու: Մարդիկ օր օրի են մեծանում, բայց ոչ բոլորն են հասունանանում: Օրերդ պիտի լցնեի խինդով ու ջերմությամբ, ափսոս… կյանքս անավարտ մնաց: 
Ախ, ժամանակ: ժամանակը անցնում է, ինչպես կցանկանայի հետ բերել ժամանակը և իմ անդարձ օրերում լինեի քեզ և մայրիկիդ հետ: Ների'ր հորդ, ի'մ լուսին, գերի դարձա ժամանակին և կորցրի նրան կառավարելու շնորհս... դարձա գերի ընդմիշտ: Ինձ հիմա հիշում են ժամանակում անցած, իսկ ներկայում ես չկամ: Դու չվախենաս ժամանակից, բայց և չատես նրան: Կարողացի'ր կառավարել ժամանակը, չթողնես հանկարծ` նա քեզ կառավարի, այլապես կհայտնվես իմ վիճակում:
   Գիտեմ`կարոտել ես ինձ: Արցունքներդ խեղդում են ներսիդ կարոտը: Սիրում եմ անձայն լացը, ես չեմ խանգարի քեզ, լա'ց,փոքրի'կս, լա'ց առանց ձայնի, թող մաքրվի ներսումդ ամեն ինչ, իսկ ձայնով լալիս ամեն ինչ չէ, որ դուրս է գալիս ներսիցդ, կենտրոնանում ես ձայնի վրա և մոռանում դատարկել ներսդ: Սիրի'ր լռությունը. այն ամեն ինչ արժե, մարդիկ գնահատում են լռությունը, բայց չեն սիրում: Քանի որ կարծում են, թե նրանց չես հասկանում, իսկ հասկանալու համար պետք է լսել: Իսկ դու հիմա ինձ լսում ես ու շատ լավ հասկանում: Կհանդիպենք դեռ, ի'մ լուսին, ամեն լիալուսնի կհանդիպենք….

Ցունամի
Փետ 04

Կինոաշխարհ


Դենիլ Ռեդքիլֆ,Քրիստեն Ստյուարտ,Թոմ Կրուզ,Լեոնարդո Դի Կապրիո,Ջոնի Դեպ,,,այսպես կարելի շարունակել այսօրվա կինոաշխարհի հայտի դեմքերին:
Վերոհիշյալներից անրադառնամ իմ շատ սիրելի Ջոնի Դեպին: Դերասան ում շնորհիվ ես հասկացա թե ինչ է իրենից  ներկայացնում կինոաշխարհը:Նրա կերտած կերպարներից երբեք  չես հոգնի:Չնայած տարիքին նա հմտորեն կարողանում է կատարել իր աշխատտանքը:Դե իհարկե չկա մեկը ով չճանաչի նավապետ ջեք ճնճղուկին՝ի դեպ այս տարվա մայիսին տեղի կունենա «Կարիբյան ծովի ծովահենները.Մեռածները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի պրեմիերան:Իմ կողմից սիրված է նաեվ մկրատաձեռք Էդվարդի կերպարը:
Իսկ կա ինչոր մեկը ով նույնպես սիրում է Դեպին, կամ  նրա կերպարներից գոնե մեկը??????
1

0

62