Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 07

Նկար

Մեկս մեկիս հանդեպ մի թույլ չարություն ունենք արած...մի փոքր այրած ու սպի դարձրած տեղ ունենք թողած մարմնի ամենաթույլ հատվածներում: Բայց արի ու տես, որ իմ պարտությունը քոնից առավել էր, բայց հաղթանակս, որը գրեթե անհնար էր՝անտանելի Քեզ համար...
Ես հասկացա, ես ներեցի, ես աչքերս փակեցի ու նորից ու նորից հավատացի վերադարձիդ՝մտածելով, որ փոխվել ես, բայց ճիշտ են ասում, որ մարդիկ չեն փոխվում, նրանց քայլերն են փոխվում ու մեզ թվում է, թե ամեն ինչ առաջվանն է, բայց առաաջվանը լինել երբեք չի կարող մի բան, որ կորցրել է սկզբնական տեսքը: Ու դու էլ կորցրեցիր տեսքդ՝ ճմռթված թեկուզ գեղեցիկ ձեռագրով գրված թղթի պես: Ես նորից ու նորից անդադար ուղղում ու վերականգնում էի ամեն ինչ, բայց դու ջանասիրաբար ճմռթում էիր թղթերս, սարքում նավակներ կամ էլ գնդակներ կամ էլ ինքնաթիռներ և ինքնաբերաբար քշում քամու արագությամբ, գլորում անդունդից, թռցնում վերև...Ամեն դեպքում ամեն ինչ շատ արագ էր անցնում ու գնում ու ես չէի էլ գիտակցում, որ խեղդվում եմ...Ու անգամ այդ պահերին, եթե ինձ տաին երջանկություն նկարելու հնարավորություն, ես աշխարհի ողջ գույներով միայն քեզ համար կնկարեի...Կնկարեի առանց գիտակցելու, որ ջրաներկերը թաթախում եմ այն ջրի մեջ, որում առանց այն էլ խեղդվում եմ, դարձնելով այն կեղտոտ ու թունավոր: Կնկարեի քեզ համար անցավ ու հրաշք մի կյանք, որ չգիտակցեիր, չիմանաիր, թե ինչ է գերբնական հատկություններով օժտված լինելը:
Մայ 21

Ինչ կլիներ

Ինչ կլիներ ,եթե սիրեինք երեխաների նման ...Գիտես ,ես այնժամ երջանիկ կլինեի ...Գիտես ոնց են սիրում փոքրիկները...սիրում են ամենաջերմ ու ամենամաքուր սիրով ...իրար համբուրում են շոկոլադոտ մռութներով ,առանց մտածելու ,թե որ խավի ներկայացուցիչ են ,թե արդյոք ինչ տեսք ունեն կամ իրենց շրջապատումինչ կմտածեն ...Երբ պայմանավորվում են իրար հանդիպելու ու խաղալու համար ,անում են ամեն ինչ ,որ չուշանան հանդիպումից անգամ մի րոպե ..Երբ երեխաներից տղան բռնում է աղջկա ձեռքը նա չի մտածում ,թե արդյոք մինչ այդ չի բռնել նրա ձեռքը մեկ այլ ուրիշը ...
   Գիտես, ես քեզ երկար կարող եմ պատմել փոքրիկների սիրո մասին ,բայց միևնույնն է ,դու դա երբեք չես հասկանա ,դու երբեք չես սիրի երեխայի սիրով ,որովհետև դու երեխա չես ու գիտես ,որ մինչև քեզ իմ ձեռքը բռնել էր մեկ այլ ուրիշը ...
5

0

788

Մար 01

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Երեկո  էր: Աշնանային մի գեղեցիկ երեկո: Երկնքից մեղմ անձրև էր թափվում: Ամեն ինչ շատ գեղեցիկ եր ու հիանալի: Արմենն ու Անին ինչպես միշտ զրուցում էին, զրուցում էին ամեն ինչից: Եվ ամենակարևորն այն էր, որ երկուսին Էլ հետաքրքիր էր  զրույցը  և  ոչինչ չէր կարող խանգարել: Եվ չէր էլ խանգարում: