Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 18

Թող,որ այսօր քո փոխարեն ես խոսեմ

Ամեն օր նույնը...,նույն լռությունը ու Դու չես խոսում,դու լռում ես ու կարծես չես էլ եղել,չես էլ խոսել:Բայց, չէ որ այդպես չէր առաջ:Ճիշտ նշեցի առաջ ու դա առաջ էր,իսկ անցածը հետ բերելու համար կուզեմ այսօր մենախոսեմ ինքս ինձ հետ:Մի գուցե խելագարի տեղ դնես ինձ,բայց եթե անգամ այդպես է,մեկ է չեմ կարողանում ընտելանամ լռությանդ ու չխոսեմ.
-Բարև,ոնց ե՞ս...
Հուսով եմ Քեզ մոտ ամեն ինչ առաջվանն է ու առաջվա պես կասես նույն բառերը:Բայց գիտես ին՞չ...ես հոգնել եմ նույն բառերից այսօր ուզում եմ ճիշտը խոսեմ:Ուզում եմ խոսեմ այն ճշտից,որը մեկ-մեկ պատահում էր մեր միջև:Ուզում եմ խոսենք անկեղծորեն,առնց թաքցնելու իրականությունը:
Ես ուզում եմ ասել,որ կարոտել եմ,որ սպասում եմ բառերիդ առաջվա նման,թկուզ ցավ պատճառող բառեռիդ,բայց մեկ է կարոտել եմ:Կարոտել եմ նաև մեր լռությունը,ոչինչ չասող բառերն ու հայացքները ու որքան էլ,որ զարմանալի լինի կարոտել եմ նաև մեր վեճերը անմիտ ու անիմաստ հարցերի շուրջ ու նաև սուտ խոստումներդ են կարոտիս ցուցակի մեջ:Դե,ինչպես միշտ ևս մեկ անգամ զարմացնեմ Քեզ:Գիտեմ,կարող ես չասել,ես կասեմ Քո փոխարեն,կարող ես չասել,որ մեկ է Քո համար:Ես կասեմ Քո ամենածանր բառերով:Գիտեմ,որ արդեն վաղուց էր վերջ,որ Դու մեղվորություն չունեիր Իմ սիրո հարցում,գիտեմ,որ չես կարոտում ու ավելին ասեմ՝չես էլ հիշում օրվա մեջ գոնե 0.1 վայրկյան:
Մար 31

Միայն ձմեռն

Միայն ձմեռն է, որ ինձ երբեք մենակ չի թողնում, նույնիսկ գարնանը... աաա, մոռացել էի. ձմեռն ի զորու չէ թողնել ինձ, այն արդեն բնավորություն է, իմ ներսում չհալեցված մի զգացմունք է: Դնեմ ականջակալներս. չկան, մոռացել եմ: Մոռացել եմ մի բան, առանց որի մի ժամանակ ինձ չէի պատկերացնում... չէ՞ որ ամեն ինչի բացակայությանն էլ վաղ թե ուշ հարմարվում ես: Իսկ միգուցե երաժշտությու՞նն էր պարզապես լքել ինձ: 
Գոնե թեյ խմեմ. արդեն սառել է, նախկին ջերմությունը չի տալիս: ԻՆչևէ, քիչ ժամանակ ունեմ. գնամ գտնեմ կորցրածս երաժշտությունը, գնամ փաթիլվեմ, մրսեմ ու ձմեռվեմ...
4

0

1380