Copy SMS

Հուն 15

Հայ աստղերի 10 ամենաօրինակելի ընտանիքները. լուսանկարներ


Ընտանիքը հասարակության գլխավոր բջիջն է ու որքան ամուր ու բարոյական հիմքերի վրա է ստեղծվում այդ բջիջը, այնքան հուսալի ու անվտանգ է տվյալ հասարակության ապագան: Այս տեսանկյունից ընտանիքի դերը մեր ազգի համար ունի ոչ միայն կարևոր, այլ նաև բախտորոշ դերակատրություն: Սեր, փոխըմբռնում, փոխզիջում ու հարգանք՝ ահա այն կարևոր բաղադրիչները, որոնք հանդիսանում են ամուր ու կայուն, երջանիկ ու առողջ ընտանիքի գրավականը: Հայկական շոու-բիզնեսում ևս շատ են գեղեցիկ ու երջանիկ ընտանիքները: Այսօր մենք կանդրադառնանք մեր աստղերի ամենահամակրելի, ամենաներդաշնակ, ու ինչու չէ, նաև օրինակելի այն 10 ընտանիքներին, որոնց նայելիս միանգամից պարզ է դառնում՝ այս ընտանիքում հայրը տան գլուխն է, մայրը՝ հոգին, իսկ երեխաները՝ սիրո ու երջանկության անսպառ աղբյուրը.

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Դեկ 13

Ռուս լուսանկարիչը բացահայտել է ձյան փաթիլների յուրատեսակ գեղեցկությունը

Ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը տարբերվում է իր ստեղծարար մտքով. նա ձյան փաթիլների անհավանական գեղեցիկ լուսանկարներ է պատկերում տնայնագործ սարքավորման միջոցով:Հետաքրքրական է, որ 1885-ից ի վեր փորձեր են արվում ձյան երկու միանման փաթիլներ գտնելու ուղղությամբ՝ դրանք լուսանկարելով մանրադիտակի միջոցով: Հետազոտափորձարարական աշխատանքներն ավարտվել են մեկ դար անց՝ 1998-ին, երբ երկու միանման սնամեջ փաթիլներ են հայտնաբերվել ԱՄՆ-ի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կետրոնի կողմից:









Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ լուսանկարիչն իր ձեռքով լուսանկարչական սարք է ստեղծել՝ վերացնելով տեսախցիկների և տեսապակու կարիքը, որոնք հազարավոր դոլարներ արժեն: Այս ամենից հետո դժվար է հավատալ, որ Ալեքսեյը պարզապես՝ սիրողական լուսանկարիչ է:Իր հնարամիտ լուսանկարչական սարքավորման համար նա կիրառում է հին տեսախցիկների մասերը՝ դրանց պտուտակների և ժապավենի միջոցով փայտյա տախտակներ ամրացնելով:
Մայ 15

Դավիթ Գալստյան

Դավիթ Գալստյանը հայազգի լուսանկարիչ է, ծնվել է 1986 թվականին: Արդեն գրեթե 3 տարի զբաղվում է լուսանկարչությամբ: Lուսանկերներ անելիս Դավիթ Գալստյանը ոգեշնչվում է մարդկանցով և բնությամբ... Նա իր լուսանկարներում ներկայացնում է մարդկանց հոգեվիճակների և բնության տեսարանների միասնությունը:

12

3

2761