Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Փետ 07

Աշուն-ձմեր 2015 (ՄԱՍ 1 )



Բարև ձեզ:Ճիշտ է էրկար ժամանակ հետո, սակայն վերադարձա: Էլի նույն smile-ն եմ,ոչինչ չի փոխվել:Շատ էի կարոտել copypaste-ին ու copypaste-ցիներին:Խնդրում եմ իմ ընկերներին վերադառնալ ինձ  մոտ:Ու չէին խանգարի նոր ընկերները,քանի որ մարդը հարուստ է իր ընկերներով:Ինչևէ,անցնենք գործի:
   Գիտեմ, որ յուրաքանչյուրս էլ մեր ճաշակն ունենք,և յուրաքանչյուրս էլ հետևում ենք մեր ոճին:Ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ համադրած հագուստները՝ աշուն-ձմեռ նոր հավաքածու:
 Ինձ թվում է ձեր ճաշակի բան կգտնեք
6

10

1604

Մար 31

Միայն ձմեռն

Միայն ձմեռն է, որ ինձ երբեք մենակ չի թողնում, նույնիսկ գարնանը... աաա, մոռացել էի. ձմեռն ի զորու չէ թողնել ինձ, այն արդեն բնավորություն է, իմ ներսում չհալեցված մի զգացմունք է: Դնեմ ականջակալներս. չկան, մոռացել եմ: Մոռացել եմ մի բան, առանց որի մի ժամանակ ինձ չէի պատկերացնում... չէ՞ որ ամեն ինչի բացակայությանն էլ վաղ թե ուշ հարմարվում ես: Իսկ միգուցե երաժշտությու՞նն էր պարզապես լքել ինձ: 
Գոնե թեյ խմեմ. արդեն սառել է, նախկին ջերմությունը չի տալիս: ԻՆչևէ, քիչ ժամանակ ունեմ. գնամ գտնեմ կորցրածս երաժշտությունը, գնամ փաթիլվեմ, մրսեմ ու ձմեռվեմ...
4

0

1250

Հուն 26

Պոստ լցված Գեղանկարչությամբ, Մի փոքր ջրաներկային տրամադրությամբ և + բոնուսով

Բարև: Ինչպես եք: Հուսով եմ լավ:
Վերնագրից արդեն կռահեցիք թե ինչի մասին է խոսքը: Անցնենք առաջ:
Մեր առաջին գեղանկարիչն օգտագործում է մի քանի շերտ խեժ որպեսզի կարողանա ստանալ նմանը չունեցող  3D նկարներ այն էլ կենցաղային իրերի վրա:

Դեկ 03

Ձմեռը սիրելու մի քանի պատճառ.

Իսկ ինչն է մարդկանց ավելի շատ մոտեցնում քան ձմեռը, ամանորյա գիշերը, հրաշքների երեկոն, երազանքներ որոնք պահելու դեպքում կատարվում են, վստահ եղեք, դրանք կատարվում են, հոգու խորքում ձեր թաքնված բոլոր ցանկությունները, մարդիկ ում կարոտում ենք՝ ովքեր շատ հեռու են բնակվում, կամ և մոտիկ են բայց այնքան հեռու են թվում, թող 2014-ը ավելի մոտեցնի ձեզ ու նոր լույսով վառի ձեր ճանապարհը, մաքրելով հինն ու վատը, թողնելով միայն գեղեցիկ հիշողություններ ու մի մեծ մաքուր գիրք, որը դուք եք լրացնելու ու ամեն-ինչ նորից, նոր մաքուր էջից

18

123

2227