Copy SMS

Հուն 08

Լռություն♥

Լուռ ցավը ամենադաժան զգացումն է: Ոչ մի հիստերիա,… ոչ մի արցունք: Ուղղակի   լռություն ներքինում և արտաքինում: Դու ուղղակի ոչինչ  չես ուզում ասել, ոչինչ չես ուզում զգալ: Դու համակերպվել ես դրա հետ: Երևի, շատ բաների միջով ես անցել նախկինում: Բայց մինչև հիմա դա ցավեցնում է քեզ: Եվ  ամենաահավորը այն է, որ դու հասկանում ես , որ չես կարող ինչ—որ բանփոխել:  Քեզ մնում է միայն ընդունել դա և շարունակել ապրել: Լուռ ցավը ամենադաժանն է:  Դու լռում ես դրա մասին…։ Եվ ոչ մեկին ոչինչ չես ուզում ասել, իսկ մարդիկ, չտեսնելով քո տառապանքը, տեսնում են միայն սխալներդ: Թվում է, թե լռությունը լի է դատարկությամբ, բայց՝ ոչ: Լռությունը լցված է տառապանքով, ցավով, ինչու չէ, նաև ուրախությամբ: Քանի որ երբ երջանիկ ես, պետք է լռես, ոչ ոքի չպատմես երջանկությանդ մասին: Լռում ես, մտածում…։ Մտածում ես այնպիսի բաների մասին, որ քեզ հանգիստ չեն տալիս: Մտքեր՝ ահա այն բանտը, որտեղից ելք չկա: Բոլորն էլ այնտեղ բանտարկվում են՝ այն հույսով, որ մի օր ելք կգտնվի:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Փետ 09

Ինչպես գտա իմ երջանկությունը

Մենակություն, թախիծ, կարոտ...Բոլորիս մեջ էլ կա մի դատարկություն որը որ մի կերպ և ոչնչով լցնել չի լինում.Շարունակ նույն անիմաստության զգացումն է քո մեջ դու փորձում ես դա լցնել տարբեր բաներով հոբբի,զբոսանք,գնումներ,երաժշտություն..


10

2

1052