Copy SMS

Սեպ 14

Աշուն (Տխուր եմ)


Տխուր եմ … Ատում եմ քեզ ու  նախանձում . ախր  ու երջանիկ ես … Աշուն . . . Սիրում եմ աշնան  երեկոն , այն շատ գեղեցիկ է : Երբ խոր աշուն է ես անհամեր սպասում եմ վերջին տերևի անկմանը ,վերջին տերևին ինձ եմ նմանեցնում  :  
7

0

1105

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 08

Լռություն♥

Լուռ ցավը ամենադաժան զգացումն է: Ոչ մի հիստերիա,… ոչ մի արցունք: Ուղղակի   լռություն ներքինում և արտաքինում: Դու ուղղակի ոչինչ  չես ուզում ասել, ոչինչ չես ուզում զգալ: Դու համակերպվել ես դրա հետ: Երևի, շատ բաների միջով ես անցել նախկինում: Բայց մինչև հիմա դա ցավեցնում է քեզ: Եվ  ամենաահավորը այն է, որ դու հասկանում ես , որ չես կարող ինչ—որ բանփոխել:  Քեզ մնում է միայն ընդունել դա և շարունակել ապրել: Լուռ ցավը ամենադաժանն է:  Դու լռում ես դրա մասին…։ Եվ ոչ մեկին ոչինչ չես ուզում ասել, իսկ մարդիկ, չտեսնելով քո տառապանքը, տեսնում են միայն սխալներդ: Թվում է, թե լռությունը լի է դատարկությամբ, բայց՝ ոչ: Լռությունը լցված է տառապանքով, ցավով, ինչու չէ, նաև ուրախությամբ: Քանի որ երբ երջանիկ ես, պետք է լռես, ոչ ոքի չպատմես երջանկությանդ մասին: Լռում ես, մտածում…։ Մտածում ես այնպիսի բաների մասին, որ քեզ հանգիստ չեն տալիս: Մտքեր՝ ահա այն բանտը, որտեղից ելք չկա: Բոլորն էլ այնտեղ բանտարկվում են՝ այն հույսով, որ մի օր ելք կգտնվի:
Փետ 14

Անհաս Խորհուրդ



Անկարողությունից մարդ կարող է կառչել ամեն ինչից, բացի իր սեփական ձեռքից...
Զգույշ արտահայտվեք մարդիկ, ձեր խոսքերը ամեն մեկը իրեն վերագրում է վիրավորանք ու ձեր դեմ ելնում...
Մարդկանց համեմատելը նույնն է, ինչ ասես, որ օրվա բոլոր ժամերը նույն ձև են անցնում...
Կյանքում մրցիր ինքդ քեզ հետ, ցույց տուր, թե պարտվում ես, բայց, երբ պահը գա, հարվածիր նրան հաղթական հարվածով և հիշեցրու, որ եթե դու չլինես, ապա նա չի լինի...
Ամեն ինչ իր ժամանակն ունի: Նույնիսկ ուշացած ժամանակն իր ժամանակն ունի:
Մենք միշտ աղոթում մենք, բայց երբեմն առաստաղը թույլ չի տալիս, որ աղոթքը հասնի երկինք:
-Ինչու՞ փակեցին եկեղեցին
-Ասում են, թե մոմերն են վերջացել...
Էտ ե՞րբ ժպիտ տվեցիր, որ մի հատ էլ կարոտս ես պահանջում
Խոստացար, որ սպիտակ շոր կհագնես...Էլ ինչի՞ ընտրեցիր դեղինը....
Փոքր ժամանակ ինձ սովորեցրեցին եսասեր չլինել.... ու ես սկսեցի ատել ինձ, որ սիրեմ բոլորին...
Հետաքրքրի են մարդիկ: Ձեռքերը միացնում են այն ժամանակ, երբ միայն Աստծուն են աղոթում...
Հերիք չի պատմություն գրողները սև թանաքով են գրում, մի հատ էլ այնպես եք անում, որ միայն սևի մասին գրեն...
Սա էլ իմ կյանքն է անփորձ, որ տառապում է մարդկանց ձեռքերում
Մենք միշտ ժպտում ենք, բայց մեր ժպիտի կեսը տխրությունն է...
Իմ հաղթանակից հետո թող պարտություն լինի, բայց պարտությունիցս առաջ հաղթանակս կլինի...
Բոլոր մարդկանց կյանքի վերջին էջը գրվում է բազմակետով...
Ատում եմ այն ժամանակը, որը ժամանակավոր է այս անտեր Ժամանակում:
Երբ մարդ լույս աշխարհ է գալիս, նա առաջինը ունենում է սիրտ, հետո նոր` խելք:
Արևի այրող շողերը թույլ չեն տալիս տեսնել նրա շողքի տակ փայլող անթիվ աստղերին...
Վաճառում եմ աչքերս, որ կարողանաք տեսնել:

Ցունամի
Փետ 13

Մե՛նք

Մենք նայում ենք այնտեղ
Որտեղ մութ է,
Մենք սիրում ենք՝ որտեղ տաք է,
Մենք կարոտում ենք այն,
Ինչը դատարկ է...

Ցունամի
11.12.2016թ.
Փետ 04

Եկավ մի օր, և ես հասկացա

 «Երկինքը տարածություն չէ և ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որևէ իմաստից»: Բայց Երկրի վրա ուրիշ է. Երկիրը և՛ տարածություն է, և՛ ժամանակ:

5

5

1128

Փետ 02

գրքից

Պատժվում են ոչ միայն դավաճանության համար, այլ նաև հավատարմության համար... Աշխատիր ապրել դավաճանության և հավատարմության արանքում..
Արշակ 2-րդ
Փետ 02

Անհաս Խորհուրդ


Մարդիկ իրենց մեջ կուտակած ցավը դատարկում են լացով, իսկ դու գիտես ինչպե՞ս են ծառերը դա անում: Նրանք տերևաթափ են լինում: Մարդիկ այդ ամենը անում են գիշերը: Ծառերը այնքան խելացի են, որ տերևաթափ են լինում օրը ցերեկով....
հեղինակ՝ Ցունամի