Դեկ 04
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Փետ 20
Նամակ չմոռացված անցյալին...
Բարև..Սա իմ առաջին և ,կարծում եմ,վերջին նամակն է,որ գրում եմ քեզ մեր անսովոր ու լուռ հանդիպումից հետո:Նոր էի վերադարձել մարտի դաշտից,որը խլեց քեզ ինձանից առանց ինձ զգուշացնելու: Արդեն երկու տարուց ավել էր` ինձ չէիր գրել..Դե պատերազմ էր..Ինչ իմանաս ` ում ձեռքով են անցնում նամակները:Հիշում եմ քո` արտասուքով ողողված դմքը,երբ իմացար ,որ կամավոր եմ գրվել:
Երբ իջա մեքենայից, անմիջապես քեզ տեսնելու ցանկությունն ինձ շնչահեղձ էր անում:Նույնիսկ մոռացել էի մորս ու քրոջս մասին..Միայն քո նուրբ աչքերի խորությունն էր ինձ ձգում դեպի քո անդունդը:Ես չէի մոռացել քո ամենասիրած դեղին ծաղիկների մասին, որ ամեն անգամ դրանք նվիրելիս ես վայելում էի քո մաքուր հրեշտակային ժպիտը: