Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Ապր 16

Երկար սպասված խոստովանություն

Առավոտ էր, աշնանային վաղորդայն: Այգում ոչ ոք չկար, անբնական լռություն էր իջել շուրջբոլորը: Ցուրտ զեփյուռն էր մեղմ փչում, սավառնում այգում, գալարվում կրկին, փարվում ծառերին, աշնանային դեղնած տերևների հետ շուրջպար էր բռնում: Ոսկեփայլ արևը ջերմացնող շողերով փորձում էր ճեղքել սառն օդի անթափանց շղարշը և ջերմացնել երկրի մակերեսը գիշերային սառնամանիքից հետո, մեղմ շոյել այդտեղ ծվարած զմրուխտ խոտերը, որոնք առավոտյան ցողից զառամյալ  ծերունու նման կքվել էին կարծես: Քիչ անց թռչուններն էին արդեն ծլվլում, ձայնակցում միմյանց, երգչախմբի պես միաձայն երգում:

21

9

4279

Մար 20

Հատված <<Տիկնիկը>> պոեմից...

Հրաշալի խոսքեր են...Խոսքեր,որոնք յուրաքանչյուրին ստիպում են մի պահ մտածել,մտածել խորը...



Եթե միայն գոնե մի պահ Աստված մոռանար,որ ես ընդամենը ցնցոտիավոր խամաճիկ եմ և նվիրեր ինձ մի կտոր կյանք.այդ ժամանակ ես,երևի չէի ասի այն ամենը,ինչ մտածում եմ,բայց հաստատ կմտածեի,թե ինչ եմ ասում:Ես կգնահատեի իրերը,ոչ նրա համար,թե որքան նրանք արժեն,այլ նրա համար,թե որքան նշանակություն ունեն:Ես կքնեի ավելի քիչ`ավելի շատ կմտածեի`հասկանալով,որ յուրաքանչյուր րոպե,երբ մենք փակում ենք մեր աչքերը,մենք կորցնում ենք 60 վայրկյան լույս:Ես կքայլեի,երբ մնացած բոլորը կանգնած են,չէի քնի,երբ մյուսները քնած են:Ես կլսեի,երբ մյուսները կխոսեին և այնպես ես կվայելեի հրաշալի համը շոկոլադե պաղպաղակի: Եթե Աստված ընծայեր ինձ ևս մի կյանքի ակնթարթ,ես կհագնվեի ավելի համեստ,կթավալվեի արևի ներքո`ջերմացնելով արևի տաք շողերով ոչ միայն մարմինս,այլ նաև հոգիս:

35

18

4987

Փետ 02

Սիրային ստատուսներ ( մաս 3 )

Ներկայացնեմ ևս 14 սիրային ստատուս , որոնք գրավեցին իմ ուշադրությունը :



1.Ես հավատում եմ Ձմեռ Պապիկին , հավատում եմ փերիներին և հավատում եմ , որ երբ որ պատահաբար անունդ եմ տալիս , ուրեմն իմ մասին ես մտածում ... 

187

16

15695

Հուն 24

Սիրելու 10 ուժերը...

Սերը ինքնին շատ հզոր զգացմունք է:Իսկ որ պայմաններն են ապահովում այն ուժը,որը մեզ ենթարկում է իրեն:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում սիրելու համար անհրաժեշտ 10 ուժերը...

1.Մտքի ուժը
63

15

5031

Դեկ 16

Երանի բոլոր տղաները իմանային այս մասին..........

1.երբ  նա  զայրացած  է  և  հեռանում  է-գնա  նրա  հետևից
2.երբ  նա   ուշադիր  նայում  է  շուրթերիդ-համբյուրիր  նրան
3. երբ  նա հետ  է  հրում  քեզ-գրկիր  նրան  և  բաց  մի  թող
4.երբ  նա  գոռգռում է-համբուրիր  և  ասա,թե  ինչքան  ես  սիրում  իրեն

via
93

34

3667

Նոյ 28

Սիրում եմ քեզ...

Ինչը կարող է լինել միաժամանակ ավելի  հեշտ և դժվար,քան ասել սիրելի էակին այն մասին,որ նա սիրված է:Ինչպես անհրաժեշտ բառերով արտահայտել այն ամենը ինչ թաքնված է քո սրտում:Ամոթ չէ խոստովանել սիրած մարդուն սեփական զգացմունքների մասին:Պետք չէ վախենալ սեփական զգացմունքներից:Եվ գուցե սա հենց այդ օրն է…Եկել է այդ պահը ,որ ասես…Սիրում եմ քեզ…

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում լավագույն սիրային խոստովանությունները:Եվ նվիրում եմ նրանց ովքեր գիտեն սիրել կամ սիրում են...
49

26

18693