Copy SMS

Հուն 22

Մամ..



Մայր... որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրը՝ մի կոչում  է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մոր մասին  կարելի է երկար խոսել: Բայց խոսելը չէ, որ կարևոր է:  Կարևորը նրան գնահատելն է, գնահատելը այն,  ինչ նա անում է: Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր չեն հարգում այն կնոջը, ով իրենց լույս աշխարհ է եկել: Չեմ հարգում նրանց, ովքեր  իրենց արարքներով  ստիպում են նրան տառապել: Նրանց մեջ ինչ-որ  անմարդկային  բան կա: Մայրը միշտ պետք է օրինակ լինի երեխայի համար: Իմ մայրը հենց այդպիսին է: Ես միշտ ձգտել եմ լինել նրա նման՝ ուժեղ,  հանգիստ, հավասարակշռված և խելացի: Ես կարծում եմ ՝ կյանքում ինձ  դեռ շատ պետք կգա այն,ինչ ներդրել է իմ մեջ մայրս: Եվ  ով էլ որ լինի  մայրը՝ գիտնական թե  հիվանդապահ, արտիստուհի թե  ջուլհակուլի, իրեն երջանիկ կզգա միայն այն դեպքում, եթե կարողանա ասել՝ ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ:



Ինչ եք ցանկանում գնել այսօր՞