Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 31

Իմ թանկագին մայրիկին

                           Մամ...անգամ չգիտեմ ինչ ասել, սրտումս հավաքված խոսքերն եմ ուզում դուրս հանել ու ասել այն, որ սիրում եմ անսահման: Դու` իմ միակ փարոս ու ապաստարան, ինչքան էլ սխալներ անեմ, քո սրտում միշտ էլ ներում կգտնեմ: Դու այն միակն ես, ով ինձ ճանաչում է ամբողջապես, հասկանում իմ էությունը, առանց իմ խոսքի էլ թափանցում սրտիս մեջ ու օգնում ինձ, երբ դրա կարիքն ունեմ: Շատ ժամանակ սխալներ եմ անում քո առաջ, բայց հետո զղջում եմ, ես հասկանում եմ, որ դու այն միակն ես, ով լիովին արժանի է իմ սիրուն: Մամ, սիրում եմ քեզ, ուզում եմ մինչև կյանքիս վերջ մնաս կողքիս, օգնես ինձ, օրհնես ու քո խորհուրդներով ճիշտ ճանապարհի վրա դնես: Չեմ ժխտի , շատ դեպքերում սխալ եմ ինձ պահում, մամ, բայց դու առանց իմ ներեղության ներում ես ինձ: Դու`սիրում եմ քեզ: Մամ մնա կողքիս, միայն թեկուզ շ, որ քեզ գրկեմ ու հավատամ, որ դեռ կյանքն իմաստ ունի և այն լիովին արժեքազրկված չէ: Մամ, կողքիդ լինելով, քեզ կարոտում ու քեզ անսհաման սիրում եմ: Դու իմ կողքին ես եղել, կաս ու Աստծուն խնդրում եմ, որ միշտ լինես: Քո մի հայացքն ինձ բավական է նորից հույսով լցվելու ու դեպի կյանք վերադառնալու համար: Մամ, ես սիրում եմ քեզ:
11

6

10385

Մայ 16

վերջին վալսն էր

               Հիշու՞մ ես: Դա մեր վերջին վալսն էր: Դպրոցական պարահանդես էր, երբ հրաժեշտ էինք տալիս դպրոցին և միմյանց: Ինչքա՜ն ուրախ էի և միևնույն ժամանակ տխուր: Մենք զվարճանում էինք շրջանավարտների հետ: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Զվարճանում էինք, երբ եկավ ամենահուզիչ պահը ինձ համար: Դրվեց երաժշտություն: Իմ մեղեդին, որն ասես սիրտս էր երգում: Պարի հրավիրեցիր ինձ և կարծես կատարեցիր իմ բոլոր երազանքները: Սակայն, այն ուղղակի մի վալս էր, մեր վերջին վալսն էր: Ուրախ էի: Ես ուղղակի ճախրում էի երկնքում, նստած էի ամպերի վրա և անհոգ երգում: Բայց այս ամենը միայն պատրանք էր: Այն իրական չէր: Անցան տարիներ և մենք այլևս չհանդիպեցինք: Քեզանից միայն հուշ մնաց մեր վերջին վալսը: Քեզ շատ էի սիրում և հիմա էլ եմ սիրում: Սիրում եմ այն ամենը, ինչ կապված է քո հետ, քանի որ անկարող եմ չսիրելու...
2

0

607

Մայ 11

Այդ ո՞վ է ասել` նորից են սիրում:

Այդ ո՞վ է ասել` նորից են սիրում: 
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն... 
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք) 
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, 
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում 
Եվ քո գունազարդ քնի փոխարեն 
Անքնություն է փռում սպիտակ. 
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով 
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին 
Շոյանքի սովոր քո մազերի մեջ 
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում. 
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի 
Նմանությունը հեռու – մոտավոր 
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, 
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, 
Ինչպես լույսերի վետվետումներից 
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. 

Երբ անձրևներից հողն ասես թթվում 
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ, 
Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ, 
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին 
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու 
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,- 
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ 
Նույն զգացումը անճեղք ու անդուռ, 
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո, 
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն, 
Քանզի կա մթին մի կախյալություն 
Ջղի և արյան, հոգու ու կրքի. 
Քանզի նշանը հանման – գումարման 
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. 
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, 
Բայց բա՛խտը, 
Բա՛խտը, 
Բա՜խտն է մեզ ընտրում... 

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին 
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն.