Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 18

Հարյուր տարվա ցավի գույնը

Ոչ ոք չի կարող ժխտել, որ ի վերուստ մեզ տրված է եղել լինել ուժեղ, հզոր, ամուր ու երկաթակուռ: Հին է մեր ժողովրդի պատմությունը. այն գրվել է մաքառումներով, պայքարով ու անկախության ձգտումով: Ծանր է եղել նրա ուղին այն միշտ էլ լի է եղել տառապանքով, արյունով, իր ինքնությունը պաշտպանելու, իր գոյությունը պահպանելու պայքարով: Օտար նվաճողների սմբակների տակ շատ է տրորվել մեր հողը, շատ են մորթվել ու սրատվել նրա սիրասուն զավակները: Ես քո զավակն եմ, երկի՛ր հայրենի, քո հպարտ որդին:Քո հերոսական անցյալի ոգին իմ ուղեկիցն է եղել միշտ կյանքում:Հպարտ եմ հիմա, անսահման հպարտ,որ դարերի հետ իր լեզվով խոսում ու հերոսական իր պատմությունն է օրավուր կերտում: Նույնիսկ ահավոր եղեռն տեսած իմ ժողովուրդը, որ կորցրեց իր երկու միլիոն սիրելիներին,մնաց անկոտրում,որովհետև հպարտ ու անմահ է հայի ոգին: Գարուն էր չեկած ամառ՝ Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես… — Գարուն ա, ձուն ա արել… Այո՛, փուլ եկավ երկնակամարը, ու կյանքը սուգ դարձավ մեզ համար:Գարուն էր, չքնաղ մի գարուն բույրերով լեցուն, թույրերով լեցուն, բեղմնավոր գարուն: Հողագործ հայը, արորն էր արդեն իր արտը տարել,ու հորովելը` մեր հորովելը, հնչում էր ուրախ:Համակ հրճվանք էր գարունը, համակ սեր:Գարնան զարթոնքը խոստումներ ուներ, երազներ լուսե` կապույտ եթերում ճախրելու համար:Օ~, սարսափ, սակայն, ահավո~ր սարսափ. գարնան երկնքում ամպրոպ ճայթեց, ոչ սովորական, ահավոր ամպրոպ:Եվ այդ ամպրոպից երկինքը փլվեց իմ ժողովրդի անպաշտպան գլխին, սև ոճիրը ի կատար ածվեց, արյունոտ կեռ յաթաղանը կեռ լուսնի նման իր մահասարսուռ հունձը կատարեց, հատեց նոր ծլած բերքատու այգին արմատից հանեց, այրեց ու փշրեց: Աշխարհի՛ մարդիկ, դուք մի՛ մոռացեք իմ ժողովրդի սպանդն ահավոր, ոճիրը մարդու, որ գազանային կերպարանք ուներ… Օ~, եթե միայն կարողանայիք լսել ողբը հայ մանուկների, ծոցվոր հարսների, ծեր մամիկների:Եթե աստվածային մի սուրբ հրաշքով կենդանանային մեծերն իմ ազգի ու ձեզ պատմեին ոճիրն ահավոր, այն, ինչ ապրեցին, տեսան, զգացին, քար կդառնայիք, կպապանձվեիք:Մարդկային ոչ մի բերան, ոչ մի ձեռք ի զորու չէ վերարտադրելու սարսափն ու ցավը, ողբն ու զարմանքը իմ ժողովրդի, որ միշտ սատար է եղել ուրիշին, արդար քրտինքով իր հացն արարել, իր սուրբ օջախն է նա միշտ վառ պահել ու ակութից ձգվող ծխի հետ հոգու աղոթքն է առ Աստված հղել, հավատացել է Աստծո բարությանը, մարդկային խղճին ու ազնվությանը: Իմ ժողովուրդը այդ պայծառ գարնանը հենարան չուներ , բոբիկ, արնոտ իր խեղճ ոտքերով Դեր-Զորի ավազոտ ճամփան էր բռնել:Մի ճամփա, սակայն, որ ազնիվ ու վեհ մի ժողովրդի գերազմանն էր դառնալու հետո, մի ահասարսուռ, հսկա գերեզման, ուր մինչև այսօր հայ մանուկների ճերմակ ոսկորի ֆոսֆորն է փայլում: Քամին է ոռնում ու փոշին ցրում, անթաղ աչքերի հայացքն է տանում… 1915թ. Ցեղասպանության զոհերը մեզնով`ներկայումս ապրողներով, ողջ են, խոսում են, խոսելու են մինչև…:Մինչև ինչ մեռած է, կենդանանա, ինչ ողջակիզված է, կանաչի, ինչ գետնատակ է, ելնի, ինչ խլված է, վերադարձվի… Ես հավատում եմ իմ հայրենիքի պայծառ ապագային, հավատում եմ, որ դժվարությունները կանցնեն մոռացության գիրկը, և մեր ժողովուրդը իր նորոգ տանը կապրի ուրախ ու երջանիկ`մոռացության փոշիներում ծածկած դարերի իր տառապանքը:
4

2

1081

Փետ 06

Նորից

Նորից ցավ,թախիծ ծնվեց հոգուս մեջ,
Նորից մի նոր երգ ծագեց մտքիս մեջ,
Նորից ու նորից ուզում եմ լացել,
Ուզում եմ հեռու՜ հեռուներ՜ փախչել:

Ուզում եմ մարդկանց ժպիտ պարգեվել,
Մեծ հույս ու հավատ նրանց ներշնչել,
Ալ վարդեր կուզեմ մորս նվիրել,
Իմ ամբողջ կյանքը նրան ընծայեմ: 

Ասում են կյանքում ուժեղն է լացում,
Ասում են լացը ցավ է մեղմացնում
Ասում են լացիր որ հանցստանաս,
Ասում են՝ սակայն ո՞վ կհասկանա:

Լացել եմ ուզում երվ ես մենակ եմ,
Երբ մտքերիս մեջ խորասուզված եմ,
Անվերջ հուզվում եմ,մեկ-մեկ սուզվում եմ,
Կեղծ ժպիտներից արդեն հոգնում եմ:

Լուսինե Պեպանյան