Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 14

Սիրտս կոտրված է....A


Սիրտս կոտրված է,ինչպես հայելին է ընկնում ու փշուր փշուր լինում…Հոգուցս արյուն է գալիս,ինչպես ընկնելիս վերքը բացվում է և արյուն է գալիս: Քո անտարբերության շնորհիվ ներսս սառնություն է տիրել… Սերս կամաց-կամաց սառում է,այն կարծես սառնարանում դրած լինի….Աչքերիս արցունքները չորացել են այտերիս վրա,նրանք հոգնել են և չորացել…Հոգնել են աննդհատ լաց լինելուց…Իսկ աչքերս…Ա՜խ,իմ խեղ՜ճ ու հոգնա՜ծ աչքերս…Նրանք կարմրել են, կարմրել են քեզ չունենալու, քեզ չզգալու,քոնը չլինելու ատելությունից:Հիշողություններից ներսս ուժեղ կրակ է վառվում,իսկ ձեռքերս ցրտից սառել են…Նրանք այլևս քո ջերմությանն այլևս չեն սպասում:
 

1

13

1643

Հուն 14

Հիմա ուշ է...

Գիտես սիրում էի... Գիտեմ ծիծաղելի է, գիտեմ այն ժամանակ էլ էիր ծիծաղում հիմար սիրուս վրա, բայց մեկ է սիրում էի... Քանի անգամ եմ մտքումս կրկնել այս խոսքերը, քանի անգամ եմ գծել մեր սիրո գույներով ապագա... Ապագա որտեղ երկուսով էինք ` ես ու դու...
Հիմա... ՀԻմա չգիտեմ ինչ եմ զգում, գիտեմ ոչ սեր է, ոչ ատելություն, դա մի զգացում է, որը խառնում է ուղեղումտ բոլոր մտքերը, հիշողությունները, երազանքները... Ինչ ստացա քեզնից??? Չէ, ես քո նման չեմ որ ասեմ ոչինչ, ես գնահատում եմ ամեն ինչ, նույնիսկ ավելին քան պետք է... Ես քեզնից ստացա հիշողություններ, ամենաքաղցր բայց ամենատհաճ բանն այս կյանքում... Դրանք են որ չեն մոռացվում , տանջում են քեզ... Քեզ տանջում է այն զգացմունքը, որյ քեզ մի ժամանակ երջանիկ էր դարձնում...
ՈՒր ես??? Հեռու~~ գիտեմ... Սովորել եմ արդեն քեզ այդքան մոտ լինելով տեսնել մեր հեռավորությունը,,, Ատում եմ քո հետ կապված ամեն ինչ, ատում եմ,,, ու գիտես ինչու? որովհետև չափից շատ եմ սիրել... Իսկ հիմա... Հիմա ուշ էէէէ....
6

4

1120