Copy SMS

Հուն 06

Ռուսերենի միջազգային օր

Ռուսերենի օրն առաջին անգամ եվրոպական օրացույցում հայտնվեց 2010թ., երբ ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունն առաջարկեց ստեղծել տոներ՝ նվիրված կազմակերպության պաշտոնական լեզուներին: Որոշումը կայացվեց հենց Մայրենի լեզվի միջազգային օրվա նախօրեին: Ռուսերենի տոնը նշանակվեց հունիսի 6-ին՝ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը:

Պուշկինը համարվում է ժամանակակից ռուսերենի հիմնադիրը: Ռուսերենը՝ աշխարհի խոշոր լեզուներից մեկը, համարվում է ամբողջ աշխարհում ամենատարածված սլավոնական լեզուն, ինչպես նաև ամենատարածված եվրոպական լեզուն աշխարհագրական դիրքի տեսանկյունից:

Ռուսերենը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, պաշտոնական լեզու է համարվում նաև ԱՊՀ մի քանի երկրում, Աբխազիայում և  Հարավային Օսիայում: Ռուսերենը նաև համարվում է ոչ պաշտոնական շփման լեզու նախկին ԽՍՀՄ երկրներում:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 10

Տղամարդու վախերը սիրային հարաբերություններում

Շատ տղամարդկանց մոտ կանանց հետ հարաբերություններ հաստատելիս որոշակի վախեր են առաջանում, որոնք խոչընդոտ են հանդիսանում հարաբերությունների խորացման հարցում։ Արդիականությունն ու ժամանակից լինելը այսօր փոխել է «իսկական» կնոջ եւ տղամարդու մասին բոլոր ավանդական կարծրատիպերը. «գեղեցիկ սեռի» ներկայացուցիչներն այժմ ավելի վճռական ու ուժեղ են դարձել, իսկ «ուժեղ սեռի» ներկայացուցիչները սովորել են պարել ընդգրկող տրիկոներով եւ լաց լինել։ Տարածված կարծիք կա, որ տղամարդը չպետք է վախենա, կասկածի կամ երկմտի ինչ-ինչ հարցերում, բայց բոլոր տղամարդիկ էլ՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, ինտելեկտի մակարդակից, եւ վախեր, եւ կասկածներ ունեն, հատկապես սիրային հարցերում։ Որքան էլ պարադոքսալ է հնչում, բայց կան տղամարդիկ, ովքեր վախենում են հենց հարաբերություններից։ Նրանք խուսափում են երկար եւ լուրջ հարաբերություններ հաստատել, քանի որ այն ուղիղ ճանապարհ է դեպի հարսանիք, ինչից էլ հենց վախենում են նրանք։ Ահա այս է պատճառը, որ տղամարդիկ նախընտրում են կարճ սիրավեպերն ու սիրախաղերը։ Այո, հարսանիքից տղամարդիկ ամենաշատն են վախենում, քանի որ դրանից հետո նրանք շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում իրենց վրա։ Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ մանկուց չեն երազում հարսանիքի մասին, որ սեւ կոստյում հագնեն եւ ընկերներին ցուցադրեն իրենց գեղեցիկ հագուստն ու հպարտանան դրանով։ Այդ պատճառով տղամարդիկ չեն հասկանում այն ոգեւորությունն ու հուզմունքը, որը բնորոշ է յուրաքանչյուր նորահարսի։ Իհարկե, տղամարդիկ նույնպես կարեւորում են այս օրը, բայց հանուն դրա պատրաստ չեն վիճել ընկերների, լուսանկարչի կամ ոճաբանի հետ այն պատճառով, որ իրենց զգեստը կարող էր ավելի գեղեցիկ լինել. իհարկե, բացառություններ նույնպես լինում են։ Բացի այդ, հարսանիքից առաջ տղամարդը հասկանում է, որ նա պետք է կատարի մի շատ կարեւոր քայլ, ինչի արդյունքում նա կկորցնի իր ազատությունը։ Տղամարդը վախենում է սխալներ թույլ. իսկ միգուցե ընտրյալը համապատասխան չէ իրեն։ Եվ ֆիլմերում հանդիպող. «Եղբայր, լավ մտածիր, դու ամբողջ կյանքդ քնելու եւ արթնանալու ես նրա կողքին» արտահայտությունը իրականում սկսում է տանջել տղամարդկանց։ Խոսենք նաեւ մեկ ուրիշ բանի մասին. ու՞մ դուր չի գալիս կայուն հարաբերություններ հաստատելը։ Թվում է, թե ամեն ինչ շատ լավ է։ Բայց այս հասկացությունը տղամարդկանց եւ կանանց մոտ շատ տարբեր են։ Տղամարդը կարող է աշխատել, աղբ թափել, երբեմն ծաղիկներ բերել (բայց միայն տոն օրերին), հանգստյան օրերին առաջարկել մի տեղ գնալ (իհարկե, բացի սուպերմարետից)։ Նրա մոտ ամեն ինչ լավ է։ Բայց կինը, տղամարդու համար անհասկանալի պատճառներով, այս ամենը համարում է առօրյա կյանքի մի մաս, եւ սկսում հարցեր տալ, որոնց տղամարդը չի կարողանում պատասխանել։ Իսկ կանայք գիտեն, թե ինչ հարցեր կարելի է տալ, որոնցից տղամարդիկ իսկապես վախենում են։ Հենց այդ պատճառով տղամարդիկ դադարում են խոսել ու վիճել կանանց հետ։ Իհարկե նրանք կարող են նաեւ վիճաբանել կնոջ հետ եւ հայտնվել անհեթեթ իրավիճակում, ինչպես նաեւ պարտվողի դերում։ Իսկ պարտվելը թուլության նշան է, եւ ոչ մի տղամարդ չի ցանկանում թուլամորթ երեւալ իր կնոջ աչքին։ Իսկ նրանք, ովքեր ընտրյալ չունեն, վախենում են ծանոթանալուց։ Սա միգուցե ծիծաղելի է հնչում, բայց տղամարդիկ վախենում են մերժված լինելուց։ Բացի այդ, նրանք նաեւ բարդույթների մի մեծ փունջ ունեն։ Հետեւաբար, հարգելի կանայք, պետք չէ նստել եւ հրաշքների սպասել։ Ավելի լավ է հնարավորության տալ տղամարդկանց եւ ժպտալ ձեր հմայիչ ժպիտով։ Ցանկացած տղամարդու համար շատ հաճելի է զգալ, որ իրեն հասկանում ու աջակցում են։ Այս մեթոդն իսկապես կօգնի ձեզ եւ աշխատանքային, եւ առօրյա, եւ սեռական կյանքում։
Հուն 08

Քյարամ Սլոյան

Քյարամ Սլոյան - մեր շուրթերին սառան այս բառերը, սառան այնպես, ինչպես թշնամու ձեռքում մեր երիտասարդ քաջ զինվորի անշնչացած մարմինը...

   Դժվար է բառեր գտնել՝ բացատրելու սրտիս խորը կսկիծը: 
   Քյարա՜մ, ու՞ր ես, ինչու՞ գնացիր, չէ՞ որ ահա մայրդ նայում է ճամփիդ՝ աչքերն անթարթ, հայացքը՝ սառած, շուրթերը՝ դողալիս:
   Քյարա՜մ, ա՜յ Քյարամ, ահա գալիս է սրտիդ տիրուհին, ու՞ր ես, արի՛, մի՛ թող, որ նա լա:
   Քյարա՜մ, քո հետևից մի ողջ ազգ է ահա լալիս:
   Քյարա՛մ, կարոտում են քեզ, սիրում են քեզ, հպարտանում են: Ազգի՛ հերոս, ինչքա՜ն երազանքներ դու ունեիր, տունդ, ապագա տունդ պիտի քո ձեռքով շինեիր: 
   Դու..չէ դու ախր ինչպե՞ս թողնեիր, որ արնախում գազանը ձեռք տար հայոց սահմանին: Դու անմահ ես,  Քյարա՛մ, սխրանքդ է անմահ: 



Ապր 30

Միջազգային բառերը հայերեն (մաս 3)


Այսօր անդրադարձել եմ այս թեմային: Կան մարդիկ, ովքեր պարապությունից նստում և սկսում են միջազգային և հայերեն բառերը թարգմանել կրկին հայերեն,իրենց ասելով,դարձնում են էլ ավելի ՀԱՅԵՑԻ:Որոշեցի Ձեր ուշադրությանը ներկայացնել այդ բառերի 3 մասը:
Ապր 30

Միջազգային բառերը հայերեն (մաս 2)


Այսօր անդրադարձել եմ այս թեմային: Կան մարդիկ, ովքեր պարապությունից նստում և սկսում են միջազգային և հայերեն բառերը թարգմանել կրկին հայերեն,իրենց ասելով,դարձնում են էլ ավելի ՀԱՅԵՑԻ:Որոշեցի Ձեր ուշադրությանը ներկայացնել այդ բառերի 2 մասը:
Ապր 30

Միջազգային բառերը հայերեն (մաս 1)

 

Այսոր անդրադարձել եմ մի թեմայի:Կան մարդիկ ովքեր պարապությունից նստում և սկսում են միջազգային բառերը թարգմանել հայերեն,իրենց ասելով,դարձնում են ՀԱՅԵՑԻ:Որոշեցի Ձեր ուշադրությանը ներկայացնել այդ բառերից մի քանիսը: